Ըմբշամարտը դպրոցում. Գոտեմարտելու հնարքները կանգնած դրությունից

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

1. Գցում մեջքի վրայից՝ ձեռքը ուսի տակից բռնած դրությամբ:

Հարձակվողը ընդունում է աջակողմյան կանգ, ձախ ձեռքով բռնելով պաշտպանվողի աջ բազուկը վերևից, մեջքով շրջվում է դեպի նա, աջ ձեռքը ազատ տեղափոխելով նրա գլխի վըայով (նկ. 29 ա,բ): Այնուհետև պաշտպանվողի ձախ ձեռքը ձգելով դեպի իր կուրծքը և ավարտելով մեջքի պտույտը, պաշտպանվողի իրանը ձգել դեպի իրեն, կատարել գցում գորգին (նկ. 29 գ, դ)։ Ոտքով հպվելով գորգին, նրան սեղմել թիակների վրա աջ ձեռքով բռնելով պարանոցը կամ էլ իրանը։

Նկար 29

Նկար 29

Պաշտպանությունը

1. Երբ հարձակվող ըմբիշը սկսում է իր գործողությունը, անհրաժեշտ է իրանը արագ ուղղել, միաժամանակ ազատ ձեռքով (ձախ) հենվել հարձակվողի գոտկատեղին:

2. Գցում մեջքի վրայից՝ ձեռքը ուսի վրայից բռնած:

Նկար 30

Նկար 30

Հարձակվողը ընդունում է աջ կանգնվածք, ձեռքերով բռնելով պաշտպանվողի աջ ձեռքը բազկի շրջանում։ Մեջքով շրջվելով դեպի վարժընկերը, (նկ. 30 ա,բ) անհրաժեշտ է նրա ձեռքը փաթաթել իր ուսին, թեքվելով առաջ, ընկնել և գցում կատարել գորգին (նկ. 30 գ, դ)։ Որպեսզի կարողանալ հակառակորդին սեղմել թիակներին, անհրաժեշտ է մինչև վերջ պահպանել աջ ձեռքի բռնվածքը: Շրջավազք կատարելով դեպի ձախ, անհրաժեշտ է ձախ ձեռքով բռնել պաշտպանվողի պարանոցը վերևից և ձեռքերը միացնել բանալի։

Պաշտպանությունը

Երբ հարձակվող ըմբիշը սկսում է գործողությունը, անհրաժեշտ է արագ կքանստել, իրանը հեռացնել դեպի ետ, ազատ ձեռքով հենվել հարձակվողի կրծքին կամ գոտկատեղին։ Կարելի է նաև վերը նշված գործողությունը կատարել և բռնել հարձակվողի իրանը։

Комментарии закрыты