Ըմբշամարտը դպրոցում. Գոտեմարտելու հնարքները չորեքթաթ դրությունում

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Շրջում գլորումով իրանի հակադարձ բռնվածքով

Պաշտպանվող վարժընկերը ընդունում է բարձր չորեքթաթ դրությունը։ Գտնվելով հակառակորդի ետին մասում, աջ ոտքը ծնկի վրա տեղադրել նրա ոտքերի մեջտեղում, իսկ ձախը կողքից ներբանի վրա։ Ձախ ոտքը տեղափոխել ծնկի վրա և հնարավորին չափ մոտ սեղմելով հակառակորդի իրանին, միաժամանակ ձեռքերով կատարելով հակադարձ բռնվածք իրանից և կրծքով շրջվել նրա ոտքերի կողմը։ Աջ ոտքը տեղադրել դեպի աջ, այնքան մինչև լավ հենվի գորգին (նկ. 31 ա)։ Հակառակորդին ձգել դեպի իրեն և նրան կտրել գորգից (նկ. 31 բ)։

Նկար 31

Նկար 31

Այնուհետև, հրվելով դեպի ետ, նրան ձգել կրծքի վրա, միաժամանակ ոտքերը ուղղելով, արտակորվել ետ, գլուխը տանել ետ, ձեռքերով կտրուկ կատարել շարժում, պաշտանվողի ոտքերը և իրանը բարձրացնել գորգից։

Դեպի ետ կատարվող շարժմանը համընթաց, երբ զգացվում է, որ պաշտպանվողի ոտքերը և իրանը գորգից լրիվ կտրված է, իսկ ծանրության կենտրոնը տեղափոխված է շրջման կողմը, ավարտել շրջումը լրացուցիչ, կտրուկ հարվածով։

nkar-31-2

Նկար 31

 

Կրծքով շրջվելով դեպի հակառակորդը, ձախ ձեռքով բռնել նրա ձախ ձեռքը, իսկ աջով իրանը վերևից և թիակները սեղմել գորգին (նկ. 31 գ, դ):

Հնարքի պաշտպանությունները

ա) Պաշտպանվողը իրանը պետք է ամուր հպի իր ազդրերին, որպեսզի հարձակվողը չկարողանա բռնվածք կատարել,

բ) Պառկել կողքի՝ կրծքով թեքվել դեպի հարձակվողը, ազատ ձեռքով բռնել դաստակը և իրանը, իսկ ոտքով հենվելով գորգին՝ դեպի շրջման կողմը։

Հակահնարք

Նստելով բարձրանալ վեր և հարձակվողին բռնել չորեքթաթ դրություն։

Հնարք — 2 Շրջում «գլորումով» իրանը և ձեռքը միասին բռնած:

Աջ ձեռքով ամուր բռնել հակառակորդի իրանը, իսկ ձախով՝ համանուն ձեռքը արմունկի շրջանից։ Ձախ ոտքը ներբանի և ծնկի վրա տեղադրել պաշտպանվողի իրանին մոտ, միաժամանակ ձեռքերով նրան ամուր սեղմել իր կրծքին։ Աջ ոտքի տարածման հաշվին ամբողջ մարմնի ծանրությունը տեղափոխել դեպի շրջման կողմը։ Կատարելով պտտող շարժում դեպի ներքև-առաջ-ձախ հակառակորդին հանել հավասարակշռությունից: Աջ ոտքը տեղափոխել դեպի աջ՝ մինչև որ հնարավոր լինի ներբանով հենվել գորգին (մոտավորապես ուսերի լայնությամբ (նկ. 32 ա, բ)։

Նկար 32

Նկար 32

Նման դեպքում պաշտպանվողը պետք է գտնվի հարձակվողի կրծքի վրա (նկ. 32 գ, դ)։ Գլուխը ետ տանելով, ուժ ներդնելով արտակորվել և ոտքերի կտրուկ տարածման և ձեռքերի փակման հաշվին, հակառակորդին իր վրայից շրջել դեպի ձախ (նկ. 32 ե)։

Նկար 32

Նկար 32

Այնուհետև պոկում կատարելուց հետո, նպատակահարմար է բռնվածքը թողնել և աջ ձեռքի գործողությամբ, միաժամանակ օգտվելով որովայնի հարվածի և պոկման իներցիայից, պաշտպանվողին շրջել մեջքի վրա՝ բռնելով պարանոցը և ձեռքը վերևից (նկ 32 ե, զ)։

 

Հնարքի պաշտպանությունը

 

Նստատեղով սեղմվել գորգին, բռնած ձեռքով ու ոտքով հենվել գորգին՝ դեպի շրջման կողմը։

 

Հակահնարք

«Փակում» ոտքերը գցելով հարձակվողի վրա: Այն պահին, երբ հարձակվողը կատարել է իրանի և ձեռքի բռնվածք և սկսում է շրջում կատարել, անհրաժեշտ է ոտքերը հակառակորդի վրայից արագ անցկացնել, մարմնի ծանրությունը տեղափոխել հակառակ կողմը, որից հետո «փակել» հակառակորդին՝ նրան պահելով թիակների վրա։

Комментарии закрыты