Ըմբշամարտը դպրոցում. Գոտեմարտելու հնարքները կանգնած դրությունում

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Գցում մեջքի վրայից՝ բռնած ձեռքերը (ցածից և վերևից) և իրանը։ Ըմբիշները ընդունում են աջակողմյան կանգ (նշված տարբերակում բռնվածքը կատարվում է ձախ ձեռքով պաշտպանվողի բազուկը վերևից, իսկ աջով՝ իրանից (նկ. 33 ա, բ)։ Երբ մեջքով շրջադարձ է կատարվում դեպի հակառակորդը, անհրաժեշտ է կատարել խորը կքանիստ՝ նպատակ ունենալով բռնվածքը հնարավորին չափ ներքևից կատարել, որից հետո ոտքերը արագ ուղղելով և գորգից հրվելով, միաժամանակ ձեռքերի օգնությամբ կատարել գցում դեպի առաջ-կողմ, բռնվածքը չթողնել մինչև պաշտպանվողի թիակները հպվեն գորգին (նկ. 33 գ, դ, ե)։

Նկար 33

Նկար 33

Հնարքի պաշտպանությունները

ա) Երբ հարձակվողը սկսում է իր գործողությունը, անհրաժեշտ է արագ կքանստել, արտակորվել ետ և բռնել իրանն ու ձեռքը ետևից։

բ) Վայր գցում՝ ձեռքերը և իրանը բռնելով գ) Երբ հարձակվողը փորձում է կատարել հրում, անհրաժեշտ է նրան մոտ գտնվող ոտքը (տվյալ դեպքում աջ) արագ հեռացնել ետ։

Հնարք 2. Գցում արտակորված՝ բռնելով ձեռքերը և իրանը

Ըմբիշները ընդունում են աջ կանգնվածք։ Հարձակվողը բռնում է պաշտպանվողի աջ ձեռքը և իրանը գոտկատեղին մոտ, ձեռքերը միացնում բանալի (նկ. 34 ա)

Նկար 34

Նկար 34

Անհրաժեշտ է միաժամանակ ետ դրված ոտքը տեղադրել աջ ոտքի ուղղությամբ (պաշտպանվողի առաջ գրված ոտքից առաջ հարձակվողի ներբանների հեռավորությունը մոտավորապես պետք է կազմի 15— 20 սմ. Ոտքը տեղադրելով, անհրաժեշտ է պաշտպանվողի կուրծքը մոտեցնել իր կրծքին) դրա համար անհրաժեշտ է բռնվածքի ճնշումը ուղղել դեպի իրեն-վեր (նկ. 34 բ)։ Այն պահին, երբ հարձակվողը մոտենում է պաշտպանվողին, նրա նստատեղը պետք է մի փոքր ուղղված լինի դեպի ներքև, իսկ գլուխը պետք է գտնվի հակառակորդի բռնած ձեռքի կողմը (նկ. 34 գ)։ Այնուհետև անհրաժեշտ է փոքր-ինչ արտակորվել ետ և նրան դուրս բերել հավասարակշռությունից, նստատեղով կատարել հարված դեպի վեր (նկ. 34 դ)։

Նկար 34

Նկար 34

 

Հարվածից հետո հարձակվողը կրծքով շրջվում է դեպի գորգը, կատարելով շրջադարձ և մի փոքր թուլացնում բռնվածքը (սա հեշտացնում է շրջադարձը)։

Կրծքով շրջադարձ դեպի գորգը, հարձակվողը կատարում է, երբ գտնվում է օդում։ Շրջադարձի բարձրությունը պայմանավորված է կատարած հարվածի ուժից, իրանի բռնվածքի մակարդակից։ Որքան ցած է բռնվածքը իրանի շրջանում և փոքր է հակառակորդի դիմադրությունը, այնքան հեշտ է արտակորվելով գցում կատարելը։

Հնարքի բնորոշ սխալները

  • Չի կատարվում ամուր բռնվածք
  • Նստատեղը հեռու է մնում հակառակորդից
  • Ձեռքերով կատարվող դեպի վերև-ետ շարժումը կտրուկ չի կատարվում։

Հնարքի պաշտպանությունը

Երբ հարձակվողը կատարել է բռնվածք, անհրաժեշտ է ձեռքը միացնել բանալիաձև, նրանով հենվել նրա փորին և հնարավորին չափ նստատեղով հեռանալ հակառակորդից։

Комментарии закрыты