Ըմբշամարտը դպրոցում. Դասական ըմբշամարտի մրցումների կանոնները

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըստ բնույթի դասական ըմբշամարտի մրցումները կարող են լինել

  1. Անհատական, երբ յուրաքանչյուր քաշային կարգում որոշվում է յուրաքանչյուր մասնակցի տեղը։
  2. Թիմային, երբ որոշվում է մրցումներին մասնակցած թիմերի տեղը։
  3. Անհատական-թիմային, երբ միաժամանակ որոշվում են և անհատական, և թիմային տեղերը։

Մրցումների անցկացման բնույթը յուրաքանչյուր անգամ որոշվում է, ելնելով մրցումների կանոնադրությունից։

Ըմբշամարտում մրցումներն անց են կացվում ինչպես շրջանաձև, որի ժամանակ նույն քաշային կարգի մարզիկները պետք է միմյանց հետ պարտադիր հանդիպեն, այնպես էլ մրցումներից դուրս մնալով, երբ մարզիկը ստանում է 6 տուգանային միավոր (ասենք 2 անգամ պարտվելուց հետո):

Ըմբշամարտի մրցումներին իրավունք ունեն մասնակցելու այն անձինք, որոնք անընդմեջ մարզվել են առնվազն 6 ասիս, իհարկե, բժշկի և մարզիչի թույլտվությամբ։

Ըմբիշը իրավունք ունի մասնակցելու մրցումների միայն համապատասծան կարգայինների հետ, երբեմն հատուկ թույլտվությամբ կարող է մրցել ավելի բարձր կարգ ունեցողների հետ։

Մրցումներին մասնակցելու թույլտվությունը կատարվում է հատուկ հանձնաժողովի միջոցով, որի անդամները կազմում են մրցումների գլխավոր քարտուղարը և բժիշկը։

Մրցումների մասնակիցները ամեն օր պարտավոր են կշռվելու (սա վերաբերվում է բոլոր քաշային կարգերին)։

Մրցումների առաջին օրը կշռումը կատարվում է պարտադիր, 4 ժամ առաջ մինչ մրցման սկսվելը, իսկ մնացած օրերին՝ 2 ժամ։ Կշռման տևողությունը կազմում է 1 ժամ։ Ըմբիշները կշռվելիս պետք է լինեն մերկ։

Այն ըմբիշը, որն ուշանում է կամ չի մասնակցում կշռմանը, կամ էլ դուրս է գալիս քաշային կարգի սահմաններից, մրցումներին մասնակցելու իրավունք չունի։

Մրցումների մասնակցողի պարտականությունները և իրավունքները

Ըմբշամարտի մրցումներին մասնակցողը պարտավոր է,

ա) Գիտենալ և խստորեն պահպանել մրցումների կանոնադրությունը, ծրագիրը, կանոնները։

բ) Լինել հարգանքով և հավասարակշռված հանդեպ հակառակորդը, մրցավարները։

գ) Լինել մաքուր և համապատասխան մարզահագուստով։

դ) Մինչև գոտեմարտի սկսվելը և գոտեմարտի արդյունքը հաղորդելուց հետո, սեղմել հակառակորդի և մրցավարի ձեռքը։

ե) Գոտեմարտից առաջ իրանը և ամբողշ մաշկը պետք է լինի չոր, եղունգները կարճ, տարբեր տեսակի ճարպային քսուկների օգտագործումը խստիվ արգելվում է։ Վերը նշված պահանջները խախտելիս ըմբիշը մրցումների չի թույլատրվում։

  1. Այն ըմբիշը, որն ինչ-որ պատճառներով չի կարող շարունակել մրցումները, պարտավոր է տեղեկացնել մրցավարական հանձնաժողովին, վերջին գոտեմարտն ավարտելուց հետո, 30 րոպեի ընթացքում։
  2. Մասնակիցը իրավունք ունի դիմելու մրցավարական հանձնաժողովին միայն թիմի ներկայացուցիչի կամ ավագի միջոցով։

Գոտեմարտելու սկիզբը և ավարտը

Գոտեմարտը սկսելուց առաջ պարտավոր են կանգնելու իրար դիմաց՝ գորգի անկյուններում, որոնցից մեկը նշված է կարմիր, մյուսը՝ կապույտ գույնով (ըմբիշներին հեշտ տարբերելու համար)։ Գորգի վրայի մրցավարը ձեռքերի շարժումով ըմբիշներին հրավիրում է գորգի կենտրոն, որից հետո ստուգում նրանց պատրաստ լինելը գոտեմարտին (մարզահագուստը, եղունգները, մաշկը և այլն։) Հետո ըմբիշները միմյանց ձեռք են սեղմում, այնուհետև հեռանում են միմյանցից և մրցավարի սուլոցից հետո անմիջապես սկսում գոտեմարտը:

Գոտեմարտն ավարտելուց հետո ըմբիշները կանգնում են գորգի կենտրոնում, արդյունքն հաղորդելուց հետո մրցավարը բարձրացնում է հաղթողի ձեռքը, որից հետո մարզիկները միմյանց ձեռք են սեղմում և հեռանում գորգից:

Գոտեմարտի տևողությունը սպորտի վարպետների, սպորտի վարպետության թեկնածուների, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգ ունեցողներին պատանեկան ավագ խմբերի համար կազմում է 9 րոպե (3 շրջան յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ) յուրաքանչյուր շրջանից հետո 1 րոպե հանգստի ժամանակով։

Կրտսեր տարիքի պատանիների համար գոտեմարտի տևողությունը 6 րոպե (3 շրջան, յուրաքանչյուրը 2 րոպե տևողությամբ) յուրաքանչյուր շրջանից հետո 1 րոպե հանգստի ժամանակով:

Комментарии закрыты