Ըմբշամարտը դպրոցում. Ըմբշամարտի դասի օրինակելի պլան-կոնսպեկտ

 Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Դասի մասերը Բովանդակություն Չափավորում Կազմակերպչական և մեթոդական ցուցումներ
1 2 3 4
Ներգրավիչ մաս Շարք, հաշվարկ, զեկույց, դասի խնդիրների հաղորդում։ Տեսական   տեղեկություն՝ սպորտային ըմբշամարտի ձևերը, ըմբիշի հիգիենան
Շարային վարժություններ
Վազք, դանդաղ, փոփոխական տեմպով, շրջադարձերով և ցատկերով պայմանական ազդանշանների ներքո, դանդաղ վազք, քայլք 5 – 7 րոպե
Ձեռքերը կիսածալված կրծքի առջև կատարել ձեռքերի շրջաններ 3 – 4 անգամ շրջանները կատարել մեծ ամպլիտուդով
Հիմնական կանգ ձեքերը գոտկատեղին, 1-4 պտույտներ կոնքով դեպի աջ, նույնը՝ դեպի ձախ պտույտները կատարել մեծ ամպլիտուդով, ուսերը թողնել անշարժ
Հենում նստած՝ ոտքերը բարձրացնել վեր, ծալել կրծքի առջև, տարածել առաջ, դանդաղ իջեցնել 6 – 8
Պառկել մեջքի վրա, ձեռքերը կողքից հենել գորգին։ Ոտքերը բարձրացնել վեր, հասցնել գլխին, իջեցնել, ընդունել ելման դրությունը 8 – 10
Կանգնել ծնկներին, ձեռքերը՝ գոտկատեղին։ Արտակորվել ետ, գլուխը հասցնել գորգին, հետո ընդունել ելման դրությունը 6 – 8 մեծ ամպլիտուդով
Կանգնել ոտքերը զատած, գնդակը կրծքի առջև։ Ձեռքերը ուղղել առաջ, գնդակը մոտեցնել կրծքին 8 – 10
Կանգնել ոտքերը զատած, լցված գնդակը գլխի ետևում, արտակորվել գնդակը նետել առաջ 6 – 8
Վարժություններ զույգերով
Կանգնել ոտքերը զատած, մեջքով դեպի վարժընկերը, ձեռքերը վեր բարձրացրած։ Թեքվել առաջ, ընկերոջը վերցնել մեջքի վրա։ Նույնը կատարում է վարժընկերը
Կանգնել վարժընկերոջ դիմաց, ոտքերը զատած, ձախ ձեռքերը միացրած իրար։ Դիմադրելով՝ մեկ ձեռքը ծալել, մյուսը՝ տարածել։
Ոտքերը լայն զատած, ձեռքերով ու ճակատով հենվել գորգին, թեքվել առաջ, ետ, գլուխը թեքել առաջ, թեքել ձախ, ընդունել ելման դրությունը Աջ և ձախ թեքվելիս փորձել ականջով հպվել գորգին
Հիմնական մաս Ուսուցանել չորեքթաթ դրության տեսակները. բարձր չորեքթաթ, ցածր չորեքթաթ։ Ուսուցանել ամբողջական մեթոդով
Ուսուցանել «շրջում լծակով» հնարը չորեքթաթ դրությունում։ ա) չորեքթաթի տարբերակը (բարձր, ցածր), բ) մարմնի դիրքը մինչև բռնվածք կատարելը, գ) բռնվածք կատարելը, գ) շրջում կատարելը, դ) վերջնական դրությունը և բռնվածքը շրջումից հետո Ուշադրություն դարձնել բռնվածքներին, մարմնի դիրքին
Օժանդակ վարժություններ. — առանց բռնվածքի ծնկել վարժընկերոջ կողքը, ոտքը և ուսը տեղադրել նրա իրանին մոտ, — առանց վարժընկերոջ կատարել շրջման իմիտացիա 3 – 5 րոպե

 

Комментарии закрыты