Ըմբշամարտը դպրոցում. Ըմբշամարտի պարապմունքների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտը փոփոխական լարվածությամբ ացիկլիկ վարժություն է, որի ժամանակ մարզիկը անընդհատ փոփոխվող պայմաններում վարժընկերոջ շարժումներին պատասխան է տալիս: Այս մարզաձևին յուրահատուկ է շարժողական հատկությունների համալիր մշակում (մկանային ուժ, դիմացկունություն, շարժումների համագործակցություն և այլն):

Շնորհիվ մի շարք շարժողական հատկությունների մշակման, միաժամանակ տալով մենամարտելու հմտություններ, ըմբշամարտը օգնում է պարապողների բազմակողմանի զարգացմանը: Ըմբշամարտում շարժումների բազմազանությունով էլ պայմանավորված է դրական ազդեցությունը օրգանիզմի գրեթե բոլոր մկանախմբերի վրա:

Բացի նշված շարժողական հատկությունների մշակումից, ըմբշամարտի պարապմունքներն առաջ են բերում արյան շրջանառության, շնչառական և սիրտ անոթային, նյարդային համակարգի մի շարք դրական ֆունկցիոնալ տեղաշարժեր: Այսպես, ըմբշամարտում մարզումների շնորհիվ պարապողի մոտ ստեղծվում են այնպիսի բարդ կոորդինացիոն կապեր, որոնք հնարավորություն են տալիս կատարելու բազմատեսակ շարժումներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես ճիգերի ներդրման բնույթով (ուժային, արագության) այնպես էլ իրենց ձևով և տևողությամբ:

Комментарии закрыты