Ըմբշամարտը դպրոցում. Ըմբշամարտի տակտիկան

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտի տակտիկա ասելով հասկացվում է ըմբիշի տեխնիկայի, ֆիզիկական և կամային հնարավորությունների ամենանպատակասլաց օգտագործումը առաջ եկող կոնկրետ իրավիճակներում, նպատակ ունենալով ցուցադրելու բարձր արդյունք:

Ինչ խոսք, ըմբշամարտով զբաղվողի տակտիկական վարպետությունը մեծ մասամբ պայմանավորված է նրա տեխնիկական, ֆիզիկական և կամային պատրաստությամբ։ Որքան հարուստ և բազմակողմանի է ըմբիշի տեխնիկայի զինանոցը, այնքան հնարամիտ են նրա տակտիկական գործողությունները: Ըմբշամարտի տակտիկան ունի երեք տարատեսակ.

Հաղթանակի և պարպության գնահատման աղյուսակ

Գոտեմարտի արդյունքները Գոտեմարտի ցուցանիշները Տուգանային միավորներ
Հաղթող Պարտվող
Մաքուր հաղթանակ Երբ ըմբիշներից մեկը թիակներով հպվել է գորգին կամ հակառակորդին հանել են գոտեմարտից (պասիվության, կանոնները չպահպանելու համար և այլն) 0 4
Մեծ առավելությամբ հաղթանկ Երբ ավարտվում է գոտեմարտի ժամանակը, սակայն հակառակորդի հանդեպ կա 12 և ավելի միավորի առավելություն 0 4
Միավորներով հաղթանակ Երբ մեկը մյուսի հանդեպ ունի 1 և ավելի մինչև 9 միավորների առավելություն 1 3
Պարտություն 2 ըմբիշներին երբ 2 ըմբիշներին էլ հանել են գոտեմարտից պասսիվ մարտ վարելու կամ կանոնները խախտելու համար 4 4
  1. Պաշտպանողական։ Բնութագրվում է նրանով, որ ըմբիշն իր ամբողջ ուշադրությունը բևեռում է պաշտպանվելուն, ակտիվորեն չի վարում գոտեմարտը, հարձակվում է միայն այն ժամանակ, երբ նկատում է հակառակորդի սխալը։
  2. Հարձակողական: Այստեղ առկա է ըմբիշի բարձր ակտիվությունը, նրա համարձակ ձգտումը հարձակվելու, իրագործելու տեխնիկական հնարքները և հասնելու հաղթանակի։
  3. Հակահարձակողական։ Էությունը կայանում է նրանում, որ ըմբիշը աշխատում է գոտեմարտի ընթացքը կառուցել այնպես, որ օգտագործի այն նպատակահարմար պահը, երբ հակառակորդը փորձում է կիրառել հնարք։ Տակտիկական հնարքների երեք ձևի գիտենալն անհրաժեշտություն է։ Կապված աշակերտի տարիքային, հոգեբանական, ֆիզիկական, տեխնիկական պատրաստության աստիճանից, գոտեմարտելիս կարելի է ընտրել դրանցից որևէ մեկը։ Ընտրությունը պայմանավորված է նաև տվյալ գոտեմարտում լուծվող մանկավարժական խնդրով։

Ըմբշամարտիկի տակտիկան պետք է լինի ճկուն և բազմազան։ Գոտեմարտի ընթացքում սովորաբար հաղթող է հանդիսանում այն ըմբիշը, որը կարողանում է ակտիվորեն և ստեղծագործաբար կիրառել տակտիկական տարբերակները։ Տակտիկան ըմբշամարտում դրսևորվում է երեք բաժիններով.

ա) Տեխնիկական գործողությունների կատարման տակտիկա: ը) մրցումների մասնակցելու տակտիկա գ) գոտեմարտը վարելու տակտիկա։

Տակտիկայի վերը նշված երեք բաժինները, ինչ խոսք, միմյանց հետ օրգանապես կապված են։ Ասենք, երբ վճռվում են տեխնիկական գործողությունների կատարման տակտիկայի խնդիրները, միաժամանակ կազմվում է գոտեմարտը վարելու տակտիկան, իսկ սրանից էլ ելնելով լուծվում են մրցումներին մասնակցելու տակտիկայի հարցերը։

Комментарии закрыты