Ըմբշամարտը դպրոցում. Ինքնաապահովումը ընկնելիս

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

7-րդ դասարանի ծրագրային պահանջներում ըմբշամարտի դասերին իր տեղը ունի աշակերտների ինքնաապահովման ձևերի ուսուցումը։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի ինքնաապահովման հնարքների և մասնավորապես, ճիշտ ընկնելու տարբերակների գիտենալը։

Ըմբշամարտի հնարքներ կատարելիս (հատկապես կանգնած դրությունից) անհրաժեշտություն է լինում ընկնել գորգի վրա: Սովորաբար հնարքները կատարվում են մեծ արագությամբ, առավելագույն ճիգերի ներդրումով և ընկնելու ոչ ճիշտ կարողությունը երբեմն կարող է պատճառ դառնալ վնասվածքների։ Հնարքների կատարման ժամանակ ճիշտ ընկնելու համար կարևոր մեթոդական սկզբունք է մկանախմբերի ժամանակին լարելը։

Հնարքների ժամանակ ընկնելիս չպետք է թուլանալ կամ ընկնել գլխի վրա, կամ էլ հենվել արմունկների և դաստակների վրա։

Комментарии закрыты