Ըմբշամարտը դպրոցում. Հակահնարքներ

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ա. Շրջում վրայից, բռնելով վարժընկերոջ ձեռքը ուսի տակից:

Պաշտպանվող աշակերտը ձախ ձեռքով բռնում է հարձակվողի աջ բազուկը, ձախ ծնկով շրջվելով աջ, և աջ ոտքը դնելով առաջ շրջման կողմը: Հրվելով աջով նստել ձախ ազդրին, ձախ ոտքի ներբանը թողնելով իրենից առաջ, հակառակորդին շրջել ետ։ Կրծքով շրջվելով դեպի վարժընկերը, պառկել փորի վրա, աջ ձեռքով բռնել նրա իրանը վերևից և սեղմել թիակներին, բռնելով ձեռքը և իրանը կողքից։

Բ. Շրջում վրայից, բռնելով համանուն ուսը:

Հակահնարք կատարողը կատարում է նույն գործողությունները, ինչ որ վերը նշված հակահնարքում, միայն թե աջ ձեռքով բռնում է հարձակվող աշակերտի համանուն ձեռքի բազուկը, իսկ ձախով հենվում նրա կրծքին։ Պառկելով փորի վրա, աջ ձեռքով բռնել իրանը վերևից և սեղմել թիակների վրա։ Վերջնական բռնվածքը պետք է լինի բռնած ձեռքը և իրանը կողքից։

Շրջում, մեկ ձեռքով բռնելով ուսի տակից, մյուսով՝ պարանոցը ներքևից:

Այս հնարքը կատարվում է արդյունավետ, երբ վարժընկերը ընդունել է բարձր չորեքթաթ դրություն, և ձեռքերը միմյանցից հեռու չեն գտնվում։

Գտնվելով վարժընկեըոջից ետ՝ ձախ մասում, ոտքը դնել ծնկով, իսկ ձախով հենվել ներբանի վրա, ձախ ձեռքով բռնել վարժընկերոջ պարանոցը բազկի տակից։ Բազուկը բարձրացնելով վեր, վարժընկերոջ գլուխը ձգել դեպի իրեն, իսկ մյուս ձեռքով բռնել նրա հեռու դրված ձեռքի բազուկը ներքևից։ Միաժամանակ աջ ոտքը ուղղելով և ձախը դնելով ծնկի վրա, վարժընկերոջը շրջել մեջքին։ Վերջնական դրությունը բռնել բազուկը և պարանոցը, ուսերը սեղմել գորգին:

Պաշտպանություններ

Ա. Պաշտպանվող աշակերտը պետք է ձեռքը սեղմի գլխին կամ իրանին։

Բ. Ոտքը դնել շրջման կողմը, միաժամանակ կրծքով դարձում կատարել դեպի հարձակվողը և ընդունել կանգնած դրություն։

ՀԱԿԱՀՆԱՐՔԸ— Շրջում վրայից, բռնելով համանուն ուսը: Երբ հարձակվող աշակերտը աջ ձեռքով ցանկանում է կատարել ներքևից բռնվածք, պաշտպանվողը պետք է աջ ոտքը ներբանի վրա հենված տանի առաջ՝ աջ, միաժամանակ մոտեցնելով իրանին։ Աջ ձեռքով բռնում է նրա աջ բազուկը, ձախ ոտքը իրենից հեռացնելով, նայում է ձախ ազդրին, վարժընկերոջը շրջում դեպի իրեն ձախ կողմը, ձախ ձեռքով բռնելով նրա պարանոցը։ Վերջնական դրությունը՝ պառկել փորի վրա՝ բռնելով վարժընկերոջ ձեռքերը և պարանոցը առջևից:

Комментарии закрыты