Ըմբշամարտը դպրոցում. Հիմնական բռնվածքները և նրանցից ազատվելը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

nkar-9

Նկար 9

Նկար 10

Նկար 10

Ըմբշամարտում ցանկացած տեխնիկական գործողություն կատարելիս, լինի դա կանգնած կամ չորեքթաթ դրությունում ըմբիշին անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ բռնվածք, որի ժամանակ պետք է ճիշտ միացնի ձեռքերը։ Տարբերվում են ձեռքերի միացման երկու տարատեսակներ։

ա) մատները միացնելով բանալի (նկ. 9)

բ) ձեռքը դաստակից բռնած (նկ. 10)

Նկար 11

Նկար 11

Ըմբշամարտում անթույլատրելի բռնվածք է համարվում, երբ մատները հյուսված են միմյանց մեջ (նկ. 11)

Տեխնիկական հնարքները կատարելիս նման բռնվածք կարող է առաջ բերել վնասվածքներ մատների ֆալանգներում։

Նկար 12

Նկար 12

Նկար 13

Նկար 13

Ըմբիշը պարտավոր է ճիշտ ձևով ազատվել բռնվածքից, հնարավոր ձևերը օգտագործելով։ (12, 13 նկարներում սև մարզահագուստով ըմբիշը բռնվածքից ազատվողն է)։

Комментарии закрыты