Ըմբշամարտը դպրոցում. Հնարքները չորեքթաթ դրությունում

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հնարք 1 — Շրջում «լծակով» — Այս հնարքը կատարելու համար աշակերտներից մեկը ընդունում է չորեքթաթ դրություն (պաշտպանվողը), իսկ մյուսը (հարձակվողը) ծնկելով պաշտպանվողի ձախ կողմում, ձախ նախաբազուկը դնում է նրա պարանոցին՝ հնարավորին չափ գլխին մոտ։ Հետո աջ ձեռքը անցկացնում է պաշտպանվողի ձախ ուսատակով և բռնում իր ձախ նախաբազուկը վերևից դաստակին մոտ (նկ. 14 ա)։ Հնարք կատարող աշակերտը ձեռքով սեղմում է վարժակցի պարանոցը, ոտքերով հրվելով գորգից, միաժամանակ բարձրացնելով վարժակցթի ձախ ուսը և օգտագործելով նաև մարմի սեփական քաշի ճնշումը շրջում է նրան (նկ. 14 բ, գ)։

Նկար 14

Նկար 14

Վերջնական դրությունը։ Շրջելուց հետո պաշտպանվող աշակերտը կարող է գտնվել ինչպես մեջքի վրա, այնպես էլ կամուրջ դրությունում։ Եթե կատարել է «կամուրջ», ապա անհրաժեշտ է նույն բռնվածքով ճնշում գործադրել, միաժամանակ գլուխը բարձրացնելով վեր (նկ. 14դ):

Այս հնարքը կատարելիս աշակերտների մոտ կարող են նկատվել հետևյալ բնորոշ սխալները։

ա) Հարձակվող աշակերտը ձախ նախաբազուկը դնում է վարժընկերոջ պարանոցի հիմքին մոտ, սակայն անհրաժեշտ է գլխին մոտ, վերջինը ավելի մեծացնում է ուսի լծակը։

բ) Հարձակվողը փորձում է շրջում կատարել միայն ձեռքերի ուժով, չօգտագործելով սեփական մարմնի քաշի ճնշումը։

Վերը նշված սխալները ուղղելու համար անհրաժեշտ է աշակերտներին բացատրել, որ շրջում կատարելիս պաշտպանվող վարժընկերոջ դելտայաձև մկանը մինչև հնարքի ավարտելը չպետք է դուրս գա ուսի տակից, իսկ դեմքով անհրաժեշտ է հպվել ընկերոջ ձախ թիակին։

Комментарии закрыты