Ըմբշամարտը դպրոցում. Հոդերի շարժունակությունը (ճկունությունը) ու նրա մշակումը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ճկունությունը, որպես մեծ ամպլիտուդով շարժում կատարվող կարողություն, կամ ինչպես ասում են, հոդերի շարժունակությունը, ունի կարևոր նշանակություն։ Ըմբշամարտով զբաղվող այն երեխան, որն օժտված է մեծ ճկունությամբ հեշտ է դուրս գալիս կամուրջ դրությունից, բռնում բանալի, գցումներ և շրջումներ կատարում։

Եթե երեխայի մոտ լավ չի մշակված ճկունությունը, նախ կդժվարացնի հնարքների օպտիմալ կատարումը և հետո կդժվարացնի տակտիկական տարբերակների оգտագործումը։ Միաժամանակ ճկունության ոչ օպտիմալ մակարդակը բացասական է ազդում նաև հնարքների կատարման ժամանակ ներդրած ուժի և արագության վրա։ Այսպիսով ճկունությունը կամ հոդերի շարունակությունը կարող են իրենց ազդեցությունն ունենալ մկանային ուժի, արագաշարժության տեխնիկայի և տակտիկայի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ դպրոցական դասում պետք է չարաշահել ճկունության վարժությունները։ Նրանք արագ հոգնեցնում են կապաններն ու հոդերը, և կարող են առաջացնել ցավեր։ Կապանների և մկանների պլաստիկությունը լավացնելու նպատակով ճկունության վարժությունները խորհուրդ է տրվում կատարել սերիաներով։ Այդ վարժությունների ռիթմիկ կրկնությունը պետք է կազմի 3—5 անգամ, որտեղ աստիճանաբար պետք է մեծացնել կատարվող շարժման ամպլիտուդը։

Վարժությունը սկզբում կատարվում է դանդաղ, որից հետո արագ, իսկ նրա ամպլիտուդը պետք է ավելացնել աստիճանաբար, որպեսզի մկաններում վնասվածքներ չառաջանան։

Նկար 35

Նկար 35

Ճկունության վարժություններն անհրաժեշտ է առաջարկել երեխաներին ըմբշամարտի դասի ներգրավիչ, ինչպես նաև հիմնական մասի վերջում, երբ օրգանիզմր տաքացած վիճակում է։ Ցածր շարժունակություն ունեցող երեխաների մոտ, որոշ վարժությունների որոշակի համալիրների միջոցով կարելի է մշակել ճկունություն։

Նկար 36

Նկար 36

  • Շրջանաձև շարժում կոնքազդրային հոդում (ուսերի դրությունը պետք է լինի անշարժ, իսկ ձեռքերը դրած կոնքին, ուսերին, ազատ)։
  • Իրանի շրջանաձև շարժում (ձեռքերը վեր բարձրացնելով կարելի է նաև փաթաթել գլխին)։
  • Չորեքթաթ դրությունում ոտքերի խաչաձևում աջ-ձախ:
  • Փորի վրա պառկած դիրքից արտակորվել յուրաքանչյուր ձեռքով բռնելով համանուն ներբանը։
  • Կազմել լարան (ուղիղ, կողային)
  • Կամուրջ դրությունից արմնկային հոդում ձեռքերի ծալում և ուղղում։
  • Թեքումներ առաջ, կողմ (առանց ոտքերը ծալելու)
  • Թափեր ձեռքերով և ոտքերով (մեծ ամպլիտուդով)։

Ըմբշամարտում ճկունությունը մշակող հատուկ վարժությունների թվին են պատկանում բոլոր շարժումները, որոնք կատարվում են կամուրջ դրությունում։

Նկար 37

Նկար 37

Պառկած վիճակից կամուրջ կատարելը և հնարավոր շարժումները

  • Պառկած դրությունից ընդունել կամուրջ՝ հենվելով ձեռքերին (նկ. 35)
  • Կամուրջ դրությունից առաջ, հետ՝ ձեռքերի օգնությամբ (նկ. 36)
  • Կամուրջ դրությունից շարժում առաջ և ետ՝ առանց ձեռքերի օգնության
  • Արտակորվելով ետ բռնել սրունք-թաթային հոդից (նկ. 37)
  • Ձեռքերով հենվելով պատին, ընդունել կամուրջ դրություն։

Կանգնած դրությունից կամուրջ կատարելու հիմնական վարժություններ

  1. Կատարել կամուրջ առջևում կանգնած վարժընկերոջ օգնությամբ, որը բռնում է զույգ ձեռքերը (նկ. 38)։
  2. Կատարել կամուրջ, երբ վարժընկերը աջ կամ ձախ կողմից բռնել է դաստակը կամ բազուկը (նկ. 39)։
  3. Ընդունել կամուրջ դրություն, ինքնուրույն, ձեռքերի օգնությամբ սկզբում գորգին հպվում են ձեռքերը, հետո ճակատը (նկ. 40)։
Նկար 38

Նկար 38

Նկար 39

Նկար 39

Նկար 40

Նկար 40

Комментарии закрыты