Ըմբշամարտը դպրոցում. Հրելագցում հակառակորդի ձեռքը երկու ձեռքով բռնած

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հակառակորդի հետ ընդունելով աջակողմյան կանգ, հարձակվողը ձախ ձեռքով բռնում է պաշտպանվողի տարանուն ձեռքը արմնկային հոդից քիչ բարձր, իսկ աջով համանուն բազուկը ներքևից և ամուր սեղմում իրեն (նկ. 25 ա)։

nkar-25Պաշտպանվողի ձեռքը կտրուկ ձգելով դեպի իրեն՝ ներքև, այնուհետև հեռանալով ետ հարձակվողը ծալելով ոտքերը թողնում է ետ և հենվելով գորգին, աջ ուսով հրում է նրան առաջ՝ ներքև ձախ։ Պաշտպանվողին հանելով հավասարակշռությունից և ամուր բռնելով նրա աջ ձեռքը, շարունակում է նրա հետ ընկնել առաջ-ձախ հրելագցելով մեջքի վրա, (նկ. 25 բ, գ)։

Հարձակվող աշակերտը, պառկելով որովայնի վրա պաշտպանվողի աջ կողմում, միաժամանակ բռնելով նրա ձախ ձեռքը և աջ ձեռքով բռնելով իրանը վերևից ձգտում է թիակները հպել գորգին։

Պաշտպանությունը — Հրման պահին ետևում թողնել հարձակվողին մոտ գտնվող ոտքը։

Հնարավոր սխալները և նրանց ուղղումը

  1. Ոտքերի հերթափոխումը կատարվում է ոչ թե գորգի վրա սեհելով, այլ ցատկով:
  2. Ոտքերի շարժումների ոչ համաձայնեցում:
  3. Ոչ ճիշտ ժամանակին հարձակում կատարելը:

Եթե վերը նշված երկու սխալների ուղղելը բավականին հեշտ է (նախապատրաստական վարժությունների բազմաթիվ կրկնությունների միջոցով, ապա երրորդ սխալը ուղղելու համար պահանջվում է հատուկ մոտեցում։ Անհրաժեշտ է գտնել հարձակման ճիշտ պահը։ Սա մեծ մասամբ պայմանավորված է աշակերտների ձգտումներից։ Վերջինս ուսուցչից պահանջում է առավել ուշադրություն։

Комментарии закрыты