Ըմբշամարտը դպրոցում. Շրջում, «բանալիով» մյուս ձեռքով բռնելով ուսը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հարձակվող աշակերտը, գտնվելով պաշտպանվողի ետին մասում հենված աջ ծնկին և ձախ ներբանին, իր ձախ ձեռքով բռնում է «բանալի», իսկ աջ ձեռքով բռնում նրա իրանը վերևից գոտկատեղին մոտ։ Հենված ծնկին, աջ ոտքը տեղադրելով պաշտպանվողի աջ ոտքի դրսի կողմում, ձախ ոտքով հենվելով գորգին, միաժամանակ հարձակվողը աշխատում է ձախ ձեռքով պաշտպանվողի նույն ձեռքը տանել ետ։ Այնուհետև մարմնի ծանրությունը տեղափոխելով դեպի աջ կողմը, հարձակվողը աջ ձեռքով բռնում է պաշտպանվողի աջ ձեռքը արմնկային հոդի ծալման տեղից։ Շարունակելով ձախ ոտքով հենվել գորգին, իր ձեռքով (հատկապես ձախ) հակառակորդին ձգելով դեպի իրեն՝ ներքև, հարձակվողը ծալում է պաշտպանվողի աջ ձեռքը արմնկային հոդում, ստիպում նրան պառկել աջ կողքի վրա։ Հակառակորդի աջ ձեռքը թողնելով, հարձակվողը բռնում է նրա պարանոցը և հեռանալով աջ, փոխադրում է մեջքի վրա բռնելով պարանոցը և բազուկը։

Պաշտպանություն

Պառկել «բանալի» բռնած ձեռքի վրա, ոտքը և մյուս ձեռքը տանել դեպի շրջման կողմը։

Սովորած հնարքների համակցումներ

ա) Շրջում լծակով — պաշտպանություն-շրջում ձեռքերը կողքից բռնելով։

բ) Շրջում ձեռքերով կողքից բռնելով — պաշտպանություն շրջում «լծակով»։

Հնարքները կանգնած դրությունում

Փոխադրումներ պտտումով

  1. Պտտում՝ ձեռքերով բռնելով վերևից (ցածից):

Հարձակվող աշակերտը,   ընդունելով ձախակողմյան կանգնվածք, ձախ ձեռքով բռնում է պաշտպանվողի աջ ձեռքը վերևի՝ արմունկից քիչ բարձր։ Երբ հակառակորդը մարմնի ծանրությունը տեղափոխում է առաջ, հարձակվողը, բռնած նախաբազուկը սեղմելով իրանին, առաջ դրված ոտքով արագ շրջվում է ձախ, միաժամանակ ետ դրված ոտքը տեղափոխելով առաջ՝ ձախ (նկ.24 ա, բ): Հարձակվողը ձեռքի կտրուկ շարժումով դեպի իրեն ներքև ձգելով, ընկնում է գորգի վրա առաջ՝ ներքև, որի շնորհիվ պաշտպանվողին հանում է հավասարակշռությունից։ Հնարք կատարողը, աջ ծունկը հպելով գորգին, աջ ձեռքով ամուր բռնում է պաշտպանվողի համանուն ձեռքը ազատելով բռնում է իրանը վերևից։

nkar-24

Գլուխը ազատելով պաշտպանվողի ուսատակից և ձախ ոտքը դնելով նրա ոտքերի մեջտեղում, հնարքը ավարտում է պաշտպանվողին բռնելով չորեքթաթ դրությունում (նկ. 24 գ, դ)։

Պաշտպանություն — Երբ հարձակվողը փորձում է աջ ձեռքով բռնել պաշտպանվողի աջ ձեռքը, վերջինս ուղղելով իրանը, կտրուկ շարժումով ձեռքը ձգում է իրեն, ազատելով բռնվածքից։

Հնարքի կատարման ժամանակ երևան եկող հնարավոր սխալները և դրանց ուղղելը

Առաջին սխալ Աջ ոտքը առաջ տանելիս ժամանակից շուտ են ուղղում այն, միաժամանակ կուրծքը ուղղելով վեր։ Հարձակվող աշակերտի արտակորված կրծքի և գորգի միջև եղած հեռավորությունը պետք է կազմի այնքան, որքան կազմում էր նրա ուսերի հեռավորությունը հնարքի կատարումը սկսելիս։ Եթե այդ սխալը նկատվում է, ապա ուսուցիչը կարող է ձեռքի ափը գնել պաշտպանվողի ուսին և ցույց տալ անհրաժեշտ բարձրությունը։

Երկրորդ սխալ — Աջ ոտքը ձախից շատ հեռացնելով, ամբողջ մարմնով հեռանում է առաջ, արդյունքը լինում է այն, որ հարձակվողի ձեռքը գտնվում է ոչ թե պաշտպանվողի կրծքին, այլ պարանոցին։ Հաջորդ հնարավոր սխալը կարող է լինել արտակորվելիս գլխի ուղղությունը։ Սկսնակը հաճախ գլուխը տանում է ուղիղ ետ, որի հետևանքով իրանը հեռացնում է պաշտպանվողից։

Վերը նշված սխալներն ուղղելու համար, անհրաժեշտ է հնարքը մասնատել։

Комментарии закрыты