Ըմբշամարտը դպրոցում. Շրջում «բանալիով» նախաբազուկը սեղմելով պարանոցին

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հարձակվող աշակերտը ձախ ձեռքով «բանալիով» բռնում է պաշտպանվողի նույնանուն ձեռքը, իսկ աջը՝ նախաբազուկով սեղմում պարանոցին։ Հարձակվողի աջ ոտքը պետք է գտնվի պաշտպանվողի ոտքերի մեջտեղում և ամուր հպված լինի նրա կոնքային մասին, իսկ ձախը պետք է լինի ներբանի վրա։ Հակառակորդին մեջքի վրա շրջելու համար անհրաժեշտ պայման է նրան փորի վրա տեղափոխելը (ի դեպ հակառակորդին կարելի է փորի վրա տեղափոխել այն պահին, երբ կատարվում է «բանալի» բռնվածքը։

nkar-23

Երբ պաշտպանվողը արդեն փորով հպվում է գորգին, հարձակվողը պետք է արագ նստի ազդրի վրա և շարժվի դեպի առաջ՝ աջ, իսկ կրծքով հպվում նրա բազուկներին (նկ. 23)։

Այսպիսի գործողություն կատարելուց հետո պաշտպանվողի ձախ կողմը բարձրանում է վեր։ Առաջ շարժվելով և միաժամանակ նախաբազուկը սեղմելով պաշտպանվողի պարանոցին, անհրաժեշտ է կատարել շրջադարձ (նրա գլխի շուրջը)։ Այդպիսի միակցված շարժումը հնարավորություն է տալիս վարժընկերոջը շրջել մեջքի վրա։ Շրջադարձը ավարտելուց հետո անհրաժեշտ է պառկել մեջքի վրա։

Աջ ձեռքը, որը դրվում է պարանոցին, անհրաժեշտ է տեղափոխել հակառակ բռնվածքով, սեղմելով գորգին բռնած ձեռքը և պարանոցը առջևից։

Այս հնարքը հնարավոր է կատարել նաև առանց պաշտպանվողին փորի վրա տեղափոխելու։ Այդ դեպքում հարձակվողը պաշտպանվողի ձախ ձեռքը «բանալիով» բռնելով, աջ ձեռքը տեղադրում է նրա պարանոցին, աջ ոտքը արագ տեղափոխելով հակառակորդի կողքը, աջ ձեռքի և իրանի ճիգով նրա գլուխը սեղմում է գորգին, կրծքով ճնշում գործադրելով պաշտպանվողի ձախ ուսի վրա և միաժամանակ ոտքերով արագ շրջավազք կատարելով նրա գլխի շուրջը, հարձակվողը վարժընկերոջը շրջում է մեջքի վրա և հնարքն ավարտում այնպես, ինչպես վերը նշված տարատեսակը կատարելիս։

Հնարքի կատարման բնորոշ սխալները

  1. Հարձակվողը «բանալին» կատարում է ուժերի թույլ լարումով բռնած ձեռքով չի սեղմում կրծքին։ Սա պաշտպանվողին հնարավորություն է տալիս հեշտությամբ ազատվելու բռնվածքից, կամ էլ հեշտանում է շրջադարձից պաշտպանվելը։
  2. Անթույլատրելի է պաշտպանվողի արմունկի դուրս թողնելը հարձակվողի թևատակից։ Սա շրջադարձի ժամանակ կարող է առաջ բերել վնասվածք։ Սրա մասին ուսուցիչը պարտավոր է տեղեկացնել աշակերտին մինչև հնարքի կատարումը։
  3. Շրջումը կատարելիս հարձակվողը բռնվածք կատարած ձեռքը առաջ ետ ուղղելու փոխարեն ձգում է կողմ, սա իր հերթին հեշտացնում է վարժընկերոջ պաշտպանությունը։

Հնարքի պաշտպանություններ

  1. Թույլ չտալ, որ հարձակվողը պաշտպանվողին տեղափոխի փորի վրա։
  2. Եթե հարձակվողին հաջողվել է պաշտպանվողին տեղափոխել փորի վրա, անհրաժեշտ է պառկել ձախ կողքի վրա, մեջքով դեպի վարժընկերը, բռնած ձախ ձեռքը ամուր սեղմել իրեն, միաժամանակ ձգտել պարանոցին դրվրած ձեռքը հեռացնելու։
  3. Ազատ ձեռքով (աջ) հենվելով գորգին, ընդունել բարձր չորեքթաթ դրություն, միաժամանակ բռնած ձեռքը հեռացնել կողմ։

Հակահնարք

Վերելք նստելով — Այս հնարքը նպատակահարմար է կատարել բարձր չորեքթաթից։ Այն ժամանակ, երբ հարձակվողը փորձում է պաշտպանվողի ձախ ձեռքը բռնել «բանալիով», սակայն բռնվածքը ամուր չէ, հարձակվողը, հենվելով ազատ ձեռքին, քիչ բարձրանում է վեր, միաժամանակ ձախ ոտքը, (որը գտնվում էր հարձակվողի ոտքերի մեջտեղում) տանում է դեպի առաջ-սրունքով դեպի ներս։ Սրունքով հպվելով գորգին հակահարձակվողը աջ ոտքով կատարում է թափ դեպի առաջ՝ ձախ։ Միաժամանակ հակահնարքը կատարում է թափ դեպի առաջ՝ ձախ։ Միաժամանակ հակահնարքը կատարողը բռնում է հարձակվողի ձախ համանուն ուսը և ձգում ներքև դեպի իրեն (այս գործողությունները կատարելիս իրանը չպետք է բարձրացվի)։ Շարունակելով պտտվել դեպի ձախ կողմը, հակահարձակվողը աջ ոտքով հրվում է գորգին և այն տեղափոխում ձախի վրայով, կրծքով շրջվում դեպի հարձակվողը, աջ ձեռքով բռնում վարժընկերոջ իրանը վերևից, բարձրացնում վեր:

Комментарии закрыты