Ըմբշամարտը դպրոցում. Շրջում «լծակով» հնարքի պաշտպանությունները

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հնարք կատարող աշակերտին չթողնել, որ կատարի բռնվածք։ Հարձակվող աշակերտի կողմից բռնած ձեռքը սեղմել մարմնին։ Շրջման կողմը գտնված ձեռքը հնարավորին չափ հեռացնել կողմ, կրծքով շրջվել դեպի հարձակվողը, ազատ ձեռքով (աջ) պարանոցից հանել հակառակորդի ձեռքերը, ընդունել կանգնած դրություն:

Շրջում վրայից բռնելով տարանուն ձեռքը ուսի տակից

Պաշտպանվող աշակերտը ձախ ձեռքով բռնում է հարձակվողի աջ բազուկը, ծնկների վրա շրջվելով, ձախ ոտքը տանում է աջ, իսկ աջ ոտքը ուղղում դեպի շրջման կողմը (նկ. 15ա): Հրվելով աջ ազդրով, նայում է ձախին, ձախ ոտքի ներբանը թողնելով իրենից առաջ, հակառակորդին շրջում է ետ և հնարավորին չափ հեռու։

nkar-15

Այնուհետև կրծքով շրջվելով դեպի պաշտպանվողը, պառկել որովայնի վրա, աջ ձեռքով բռնել իրանը վերևից և սեղմել թիակներին, բռնած ձեռքը և իրանը կողքից (նկ. 15բ, գ)։

Շրջում վրայից՝ բռնելով համանուն ուսը

Պաշտպանվող աշակերտը կատարում է նույն գործողությունները, ինչ որ վերը նշված հակահնարքները կատարելիս, միայն թե աջ ձեռքով բռնում է վարժընկերոջ համանուն ձեռքի բազուկը, իսկ ձախով հրում է կրծքին։ Պառկելով որովայնի վրա, աջ ձեռքով բռնում է վարժնկերոջ աջ ձեռքի բազուկը, իսկ ձախով՝ իրանը վերևից։

Комментарии закрыты