Ըմբշամարտը դպրոցում. Շրջում կողքից բռնելով հեռու դրված ձեռքը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Այս հնարքը արդյունավետ է այն ժամանակ, երբ վարժընկերը ընդունել է բարձր չորեքթաթ դրություն։

Հարձակվող ըմբիշի ծունկը պետք է գտնվի պաշտպանվողի ոտքերի մեջտեղում, իսկ ձախը տարածած դեպի ետ, ներբանի վրա։ Որից հետո անհրաժեշտ է աջ ձեռքով բռնել պաշտպանվողի համանուն բազուկը (դրսից, վերևից), իսկ ձախով բռնել նույն ձեռքը արմնկային մասում, հնարավորին չափ կրծքով մոտ հակառակորդին (նկ. 16 ա, բ): Ձեռքերի ուժի ներդրման շնորհիվ պտտվող շարժում կատարելով դեպի աջ, միաժամանակ բռնած ձեռքը ձգելով դեպի իրեն- ներքև, պաշտպանվող վարժընկերոջը շրջել մեջքի վրա։ (նկ. 16 գ):

Նկար 16

Նկար 16

Վերջնական դրությունը — Ձեռքերի բռնվածքը բաց չթողնելով, անհրաժեշտ է ոտքերը կիսածալված վիճակով տարածել կողմ, միաժամանակ կրծքով հպվել հակառակորդի կրծքին:

Հնարքի բնորոշ սխալները

  1. Հնարք կատարողը մինչև շրջում կատարելը ձգտում է բարձրանալ վեր։
  1. Շրջվելիս ծանրությունը լրիվ տեղափոխում է առաջ և չի դադարեցնում իր շարժումը (վերջինիս շնորհիվ հնարք կատարողը ինքը կարող է շրջվել մեջքի վրա):

Վերը նշված սխալները անհրաժեշտ է ուղղել հնարավորին չափ արագ։ Պետք է գիտենալ, որ աշակերտների մոտ դա մեծամասամբ պայմանավորված է ոչ թե մկանային զգացողության ոչ բավարար մակարդակից, այլ հնարքը կատարելիս ուշադրության և կենտրոնանալու կարողությունից։

Հնարքի պաշտպանությունը

Երբ հարձակվող աշակերտը սկսում է ձեռքերը միացնել բռնվածք կատարելու համար, պաշտպանվողը կողմ տանելով աջ ձեռքը, կուրծքը մոտեցնելով գորդին, միաժամանակ շրջման կողմը դրած ոտքը տանելով կողմ, պետք է կրծքով դարձում կատարի դեպի վարժընկերը և ընդունի կանգնած դրություն:

Комментарии закрыты