Ըմբշամարտը դպրոցում. Ունակությունների և հմտությունների ձեռքբերումը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

1. Ձեռքերի բռնում «բանալիով» մեկ ձեռքով ետևից: Այս բռնվածքը կատարելու համար հարձակվող աշակերտը պետք է գտնվի պաշտպանվողի ետևում աջ ծնկով ետ, նույնիսկ կարելի է խորը տեղադրել պաշտպանվողի ձախ ազդրի տակ: Աջ ոտքի այդպիսի դիրքը անհրաժեշտ է նրա համար, որ հետագայում պաշտպանվողը հնարավորություն չունենա իր ձախ ոտքը տեղաշարժելու։

nkar-22

Հարձակվողը ձախ ձեռքով բռնում է պաշտպանվողի համանուն ձեռքը արմնկային հոդի շրջանում, ձգելով դեպի իրեն, սեղմում է, միաժամանակ կրծքով հպվելով բռնած ձեռքին բազկի շրջանում։ Պաշտպանվողի ձախ արմունկը պետք է գտնվի հարձակվողի թևատակում (նկ. 22)։

Պաշտպանությունը — Ձեռքը առաջ տանելով, միաժամանակ ոտքը թողնել ետ՝ հարձակվողի երկու ոտքերի մեջտեղում։

2. Ձեռքերի բռնում «բանալիով» երկու ձեռքով ետևից: Բռնվածքը կատարվում է գրեթե նույնությամբ, ինչ որ նախորդում, միայն այն տարբերությամբ, որ հարձակվողը պաշտպանվողի ձախ ձեռքը բոնում է երկու ձեռքով (ձախով վերևից, աջով ներքևից), միացնելով արմնկային հոդի շրջանում։

Հարձակվողը կտրուկ ուժ ներդնելով, պաշտպանվողի ձեռքը ձգում է դեպի իրեն, անհրաժեշտ է թևատակով ամուր բռնել նրա արմունկային մասը, իսկ աջ ձեռքով աջ կողքից։

Պաշտպանությունը — Առաջ պարզելով միմյանց «կարթած» ձեռքերը և ոտքը տանելով ետ, դնել հակառակորդի ոտքերի մեջտեղում, մարմնով կատարել շարժում դեպի հարձակվողի կողմը։

3. Շրջում շրջավազքով-չորեքթաթում կատարվող հնարքների խումբ է, որի կատարման ժամանակ հարձակվողը գտնվում է պաշտպանվողի կողքին, նրան շրջում է մեջքի վրա, ոտքերով շրջապտույտ կատարելով գլխի շուրջը կամ էլ քայլ կատարելով գլխի կողմից՝ ձեռքերով և իրանով հենվելով նրան։

Շրջումների կատարումը շրջավազքով, որպես կանոն չի պահանջում մեծ արագաշարժություն, սակայն հարձակվողից պահանջվում է անհրաժեշտ ուղղությամբ ճիգերի ստեղծման կարողություն։ Այստեղ մեծ նշանակություն ունի ձեռքերի, ոտքերի միաժամանակյա աշխատանքը և սեփական մարմնի քաշի օգտագործումը։

Комментарии закрыты