Ըմբշամարտի դեսպանը. Ճամփան սարն ի վեր է տանում

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Հավատալ է պետք, երբ ասում են, թե բոլոր պատանիներն էլ բանաստեղծություններ են գրում։ Ճշմարիտ է նաև, որ նրանցից բոլորը չէ, որ բանաստեղծ են դառնում: Մարզակյանքն էլ այդպիսին է, բոլորն են ուզում դառնալ հերոսներ, բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր չեն հոգնում աշխատելուց, ովքեր չեն բավարարվում սովորածով: Հազարներով կարելի է հաշվել ըմբշամարտով զբաղվողներին, նրանք ունեն դասակարգման աստիճաններ, ոմանք էլ շրջանի ու քաղաքի չեմպիոններ են։ Մեծ ըմբիշ դառնալու ստուգարքային սահմանը, սակայն, հանրապետական հաղթողի կոչումն է։ Դժվարահաս բարձունքից են միայն երևում միութենական և միջազգային հորիզոնները։

Ռուբենի մարզիչը, փորձված ըմբիշ Արտաշես Նազարյանը, մարզադպրոցի դիրեկտոր Տաճատ Հովհաննիսյանը և Հայաստանի մարզական շարժման ղեկավար Գրիգոր Սիմոնյանը մեծ հույսեր ունեին. Ռուբենը, որպես «թեմա», նրանց ամենօրյա գործունեության հարցերից մեկն էր։

ruben-vardanyan-2

1953 թվական: ՍՍՀՄ ըմբշամարտի առաջնությունն ավարտված է: Երկրի չեմպիոններն իջեցնում են առաջնության դրոշը: Ձախից աջ՝ Վ. Շիրոկով (ՈՒՍՍՀ), Վ. Ստաշկևիչ (ՌՍՖՍՀ), Ա. Տերյան (Ադրբեջանական ՍՍՀ), Ռ. Վարդանյան (Հայկական ՍՍՀ), Գ. Գամառնիկ (ՈՒՍՍՀ), Գ. Կարտոզիան (Վրացական ՍՍՀ), Ա. Էնգլաս (Էստոնական ՍՍՀ)

Պատանի ըմբիշը, ճիշտ է, արդեն ճանապարհ էր հարթել դեպի միութենական պատանեկան գորգը, նա արդեն հաճախ էր բարձրանում հաղթանակի եռաստիճան պատվանդանին, բայց երկարակեցության հավակնորդի առաջին քննությունը, ըմբշամարտին «զինվորագրվելու» առաջին երդումը տվեց 1950 թվականին, երբ մեծահասակների հանրապետական չեմպիոն դառնալուց հետո անմիջապես բարձրացավ Անդրկովկասյան մրցաբեմ և գետնեց Սովետական Միության երկրորդ մրցանակակիր Դադիկո Մախարաձեին։

Ռուբենը բարձունքի վրա էր, դիմացը կանաչող հորիզոնն էր։

Комментарии закрыты