Ըմբշամարտի դեսպանը. Սովետական Միության չեմպիոնը

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Դասական ըմբշամարտի 1953 թվականի երկրի անհատական-թիմային առաջնությունը, որ անցկացվեց Դոնի Ռոստովում, իսկապես տարվա խոշորագույն միջոցառումն էր։ Այստեղ չեմպիոնի կոչում նվաճելու համար հավաքվել էին 248 ըմբիշ՝ հանրապետությունների և Մոսկվա ու Լենինգրադ քաղաքների ընտրյալները։

Ռուբենը, ճիշտ է, սկսնակ չէր, կրում էր սպորտի վարպետի միութենական կոչումը, նրա բազմաթիվ մեդալները տարիների փորձի և ուժի վկայագրերն էին։ Բայց չէ՞ որ նրա հակառակորդներն էլ ըմբշամարտի աստղեր էին։

Ռուբենի մարզիչը, Արտաշես Նազարյանը, շատ լավ գիտեր իր սանի հոգե-կամային հատկությունները։ Ռուբենը շուտ ընկճվողներից չէր, ֆիզիկական պատրաստականությունն էլ բարձր էր, մնում էր հաղթահարել մեծ փորձի տեր հակառակորդներին մարտավարության արվեստում։ Մարզիչի սրտում մի անուշ զգացում էր խլրտում, բայց և այնպես նա շարունակում էր մանկավարժի պահանջկոտությամբ Ռուբենին տրամադրել, հիշեցնել ամենահիմնականը՝ ուժեղը նա է, ով խելացի է։

ruben-vardanyan-4

Ռուբեն Վարդանյանը (աջից) զրուցում է սանի՝ Հրաչիկ Դադոյանի հետ

— Մարզիկի ամենաուժեղ «հակառակորդը» մեծամտությունն է, — ասում էր մարզիչը։ — Դու արդեն հանդիպում ունեցել ես այդ «հակառակորդի» հետ։ Ճիշտ է, կոտրված կողոսկրով հաղթանակներ տարար, բայց իմացիր, դա միշտ չի հաջողվում…

Թեթև քաշայինների 32 հոգիանոց ջոկատը մարտական էր տրամադրված, սակայն երկրի առաջնության պատկերն ուրվագծվեց, երբ երկրորդ շրջանից հետո մրցաշարը սկսեցին գլխավորել Սովետական Միության բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, մոսկվացի Եգորովը, 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ուկրաինացի Պունկինը և սպորտի վարպետ, հայաստանցի Վարդանյանը։

Հայաստանի մարզասերները հեռվից-հեռու հետևում էին Ռուբենի գոտեմարտերին։ Նրանց ուղարկած հեռագրերը կարճ էին, բայց բովանդակությունն անսպառ «Ռուբեն ջան, շնորհավորում ենք», «Ռուբեն, շարունակիր այդպես», «Ռուբեն, հավատում ենք»…

— Ա՛խ այդ հեռագրերը, — ասում է Ռուբենը ։ —Ւնչսպես էի ուրախանում, բայց և այնպես զգաստության ինչպիսի պահեր ապրում։ Չէ՞ որ իմ հաղթանակը միայն իմ սեփականությունը չէր։ Երկրի չեմպիոն դառնալու իրավունք տվող այս մրցությունում էր, որ պետք է ասեի, թե ով և ինչպիսին եմ ես…

Ռուբենի ամենօրյա հաղթանակները շատերի տրամադրությունը գցեցին, իսկ երբ մարտապայքարի նախավերջին, վեցերորդ շրջանում Ռուբենը հաղթեց Կորշունովին, պարզ դարձավ, որ թեթև քաշի շատ անվանի ըմբիշներ այս անգամ չեն ճաշակելու մրցանակային տեղերի հաճույքը։

Վարդանյան—Պիրցիխալաիշվիլի։ Այս վերջին գոտեմարտն էր, ահա, որ որոշելու էր, թե ով է երկրի N 1 ըմբիշը, ով է իրավունք ունենալու կրելու Սովետական Միության չեմպիոնի ոսկե անունը:

Դժվար է պատմել, թե ինչպիսի ապրումներ ունեցան մարզիկն ու նրա մարզիչը այդ երեկո, քնեցի՞ն արդյոք թե ոչ, կարողացա՞ն հույզերի բաժակը մինչև մրուրը դատարկել։ Եվ ինչու չկարծել, որ հոգեկան այդպիսի ապրումներով անցկացրին գիշերը Պիրցիխալաիշվիլին և նրա մարզիչը ևս:

Գոտեմարտը ծայրահեղ լարված էր։ Լարված էին և մարզիչները, և մարտավարները, և հանդիսատեսը։ Ւսկ որքա՜ն մարդիկ էին հեռագրի սպասում Հայաստանում, Վրաստանում։

Րոպենե՞րն էին դանդաղ ընթանում, թե՞ ըմբիշների զգուշությունն էր կապարի նման ճնշել դահլիճը։ Անհամբերությունը խեղդել էր հանդիսատեսին, խախտել, ռիթմից գցել նրա շնչառությունը։ Ւսկ իրե՜նք՝ ըմբիշները, որ ուժի և խելքի բանավեճ էին տանում գորգի վրա։

Սուլոց: Մարտն ավարտված է։ Դահլիճում ասես լեռնիվար փլվող քարահոսք սկսվեց: Իսկ երբ գորգի մարտավարը ըմբիշներին կենտրոն հրավիրեց մարտավարական հանձնաժողովի միաձայն որոշումը հայտարարելու, դահլիճը պապանձվեց:

— Միավորների առավելությամբ հաղթանակը տրվում է Վարդանյանին…

Պիրցիխալաիշվիլին առաջինն է շնորհավորում Սովետական Միության չեմպիոնին։

Комментарии закрыты