Կոխի մրցումների կանոնները

Կոխի մրցումների կանոնները որոշում են մրցումների բնույթը և նրանց անցկացման միջոցները, ըմբիշներին ստորաբաժանում տարիքային կատեգորիաների, նրանց դասակարգում ըստ սպորտային կարգերի և քաշային աստիճանների:

Մրցումների կանոնները որոշում են մրցող ըմբիշների, ներկայացուցիչների, թիմապետների իրավունքներն ու պարտականությունները, սահմանում են սպորտային համապատասխան տարազ, որոշում են մեկ օրվա ընթացքում տեղի ունենալիք մարտերի քանակը, պարտադրում են ունենալ բժշկական վերահսկողություն և երաժշտական ուղեկցություն։ Կանոնները խիստ որոշում են մարտի ընթացքը, տևողությունը և վերջը, ինչպես նաև մրցումներում անհրաժեշտ սարքավորումը:

Комментарии закрыты