Կոխի պարապմունքի անցկացման օրինակելի ձև

Բովանդակություն Տևողություն Դիտողություններ
1 2 3
1 մաս. Նախապատրաստական  35 րոպե
Շարում, զեկույց, անվանակոչ, ծանոթացում դասի խնդիրներին 3 րոպե
Շարային վարժություններ, դարձումներ տեղում 2 րոպե
Քայլք՝ տեմպը աստիճանաբար արագացնելով, տեմպի արագացումը մինչև առավելագույնը 2 րոպե
Վազք արագացումով 2 րոպե
Վազք՝ վեր բարձրացնելով ազդրը: Վազք՝ ետ բարձրացնելով կրունկը: Քայլք կքանստած: Սովորական քայլք: Վերաշարվել շրջանի: 2 րոպե
Վարժություն ուսագոտու մկանների համար: Ոտքերը՝ ուսերի լայնությամբ՝ ձեռքերը՝ կողք, մատները բռունցք արած: Ձեռքերը առաջ, վեր, ետ (շրջանով), կրկնել հակառակ ուղղությամբ 1 րոպե Վարժության տեմպը արագանում է, միաժամանակ մեծանում են շրջանները
Վարժություն ոտքի մկանների համար: Կքանստել: Ամբողջ վարժությունը (10 անգամ) կատարվում է առանց ընդմիջման
Կքանստել, զսպանակաձև կքանիստ, վերցատկ 5 անգամ
Վարժություն որովայնի մկանների համար: Զույգերով, դեմառդեմ կանգնած: Առաջին համարները կանգնում են ձեռքերի վրա ու ոտքերով փաթաթվում վարժակցի գոտկատեղին: Վարժակիցը՝ ոտքերը զատած, ձեռքերով գրկած ընկերոջ կոնքը: Առաջին համարները կախ ընկած դրությունից իրանը բարձրացնում են մինչև ուղղահայաց դրությունը և կրկին իջնում ետ 5 անգամ
Վարժություն որովայնի շեղ մկանների համար: Առաջին համարները կախ ընկած դրությամբ իրանը շրջում են աջ ու ձախ 10 անգամ
Վարժություն մեջքի և ոտքերի մկանների համար: Առաջին համարները, բռնելով վարժակցի տարանուն ձեռքից և նույնանուն ոտքից, կռանում, վերցնում են նրան իր ուսի վրա 4 անգամ Թեքվելիս ոտքը չծալել, գլուխը չկախել
Իրանը թեքել առաջ 4 անգամ
Կքանստել 4 անգամ
Հաջորդաբար ցատկել մեկը մյուսի վրայից, հոսանքով 3 րոպե
Վարժություն պարանոցի մկանների համար: Առաջին համարները չոքում են պարտեր: Երկրորդ համարները հեծնում են նրանց վրա և ձեռքերը դնում վարժակցի պարանոցին: Սեղմելով վարժակցի պարանոցը և հաղթահարելով նրա դիմադրությունը, ստիպում են նրան գլուխը թեքել: Հետո շարունակելով հակառակորդի պարանոցը սեղմել և զիջելով նրա ճիգերին, աստիճանաբար թույլ են տալիս գլուխն ուղղել 30 անգամ Պարտերում գտնվողները պետք է լրիվ ուժով դիմադրեն և գլուխը բարձրացնեն մինչև վեր: 30 անգամ կատարելուց հետո փոխել դերերը:
Ակրոբատիկ վարժություններ՝ շարժումների կոորդինացիան զարգացնելու համար: Գլուխկոնծի առաջ, գլուխկոնծի առաջ աջ (ձախ)՝ ծալված ձեռքի վրայից 3 րոպե
2 մաս. Հիմնական 80 րոպե
Ուսուցանել «Ոտգցում» հնարը: Ուսուցանել նրա հակահնարը՝ «Ոտգցում» բռնած թևքից և իրանից 10 րոպե Հնարները, հակահնարները և պաշտպանությունը ուսուցանել երկու կողմի վրա (աջ և ձախ)
Ուսուցանել պաշտպանությունը «Ոտգցումից»՝ հարձակվել, ոտքը ետ դնելը և իրանը առաջ թեքելը 6 րոպե
Վարժական մարտեր՝ սովորած տեխնիկական գործողությունների ամրապնդման համար 4 րոպե
Մարզական մարտեր 6 րոպե
3 մաս. Եզրափակիչ 5 րոպե
Դանդաղ քայլք՝ ձեռքերի թուլացնող վարժություններով ու խորը շնչառությամբ 1 րոպե
Հանգիստ պառկել մեջքի վրա՝ ձեռքերը կողմ տարածած ու մկանները թուլացրած 2 րոպե
Պարապմունքի արդյունքների վերլուծում և տնային առաջադրանքներ 2 րոպե Կրկնել ամեն առավոտ լիցքային վարժություններ կատարելու անհրաժեշտությունը

Комментарии закрыты