Կոխի սեկցիայի աշխատանքի պլանավորումը և հաշվառումը

Ուսումնամարզական աշխատանքը սկսելիս յուրաքանչյուր մարզիչ պետք է կազմի աշխատանքի ընդհանուր պլան։ Այդ պլանը ընդգրկելու է կոխի սեկցիայի աշխատանքների հետևյալ բաժինները’

ա) ուսումնամարզական աշխատանք,
բ) մասնակցություն մրցումներին,
ե) բժշկական վերահսկողություն:

Սեկցիայի պարապմունքները պետք է տարվեն ամբողջ տարվա ընթացքում առանց ընդհատումների։

Յուրաքանչյուր տարում կրկնվող ուսումնամարզական պրոցեսի մեկ ցիկլը բաղկացած է երեք ժամանակաշրջաններից՝ նախապատրաստական, հիմնական և անցողիկ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և միջոցները։

Նախապատրաստական շրջանը տևում է 2-4 ամիս։ Այդ ժամանակաշրջանում սովորեցվում են կոխի տեխնիկայի և տակտիկայի հիմունքները, մշակվում է ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը։

Հիմնական ժամանակաշրջանը տևում է 5—8 ամիս։ Այդ ժամանակաշրջանում կատարելագործվում են կոխի տեխնիկան և տակտիկան, մշակվում է մարզվողների մրցակցական հատուկ պատրաստականությունը, զարգացվում են նրանց ֆիզիկական հատկությունները, բարձրացվում է մարզվածության աստիճանը, սպորտսմենը պատրաստվում ու մասնակցում է սպորտային մրցումներին։

Անցողիկ ժամանակաշրջանը տևում է 1—3 ամիս, այդ ժամանակ պարապողները, նվազեցնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը պարապմունքների ժամանակ, զբաղվում են սպորտի այլ ձևերով։

Առաջին կարգի սպորտսմենների համար մշակվող մարզման տարեկան պլանը տարբերվում է վերևում նշվածից։ Այս դեպքում մարզման ցիկլերի քանակը յուրաքանչյուր տարվա ընթացքում կախված կլինի նույն տարվա մեջ նախատեսված կարևորագույն մրցումների քանակից։ Յուրաքանչյուր այդ տեսակի մրցմանը պետք են նախորդի մարզման երեք ժամանակաշրջանները, որոնց տևողությունը կախված կլինի կոնկրետ պայմաններից (մրցման ժամկետները, սպորտսմենի ֆիզիկական պատրաստականությունը, առողջության վիճակը, մրցման պայմանները և այլև)։

Մարզումների պլանավորումը կատարվում է շաբաթական երեք անգամ երկուական ժամ տևող պարապմունքի հաշվով։ Այսպիսով, տարվա ընթացքում նախատեսվում է 306 ժամ։ Այդ ժամերը պետք է բաշխվեն հետևյալ բաժինների վրա.

տեսական պարապմունքներ,
ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մշակում,
կոխի տեխնիկայի և տակտիկայի մշակում,
մասնակցություն մրցումներին։

Комментарии закрыты