Լոռվա կոխ: Հնարք 7. Փաթաթում դրսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) թեքվել է առաջ և մարմնի ծանրությունը փոխադրել է երկու ոտքերի վրա.

բ) թեքվել է առաջ և մարմնի ծանրությունը փոխադրել է աջ ոտքի վրա.

գ) գրկել է հարձակվողին մեջքից և աշխատում է նրան վեր բարձրացնել ու գցել.

Այս դրությունները ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են.

ա) ստիպել հակառակորդին կանգնել երկու ոտնածայրերի վրա.

բ) ետ հրելով, հակառակորդին նստեցնել աջ ոտքի վրա.

գ) դառնալ մեջքով դեպի հակառակորդը և ստիպել նրան որպես պատասխան գործողություն գրկել և վեր բարձրացնել հարձակվողին և այդ պահին փաթաթվել նրա աջ ոտքին. իսկ երբ նա վեր բարձրացնելուց հետո, վարժակցին գորգի վրա իջեցնի, տվյալ հնարը գործադրելով, գետնել նրան:

Կոխ: Հնար 7. Փաթաթում դրսից

Կոխ: Հնար 7. Փաթաթում դրսից

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ճակատային: Բռնել ձախ ձեռքով հակառակորդի տարանուն թևքից, իսկ աջով՝ մեջքի (գոտուց):

Կատարումը: Աջ կողքով ձախ ոտքի վրա դառնալով դեպի հակառակորդը, հարձակվողը ոտնաթաթը 900 դեպի ձախ է բացում, թեթև կքանստում է նրա վրա և աջ ոտքով դրսից փաթաթվում հակառակորդի նույնանուն ոտքին: Կողքից փաթաթվելով նրա սրունքին, հարձակվողը թաթով կառչում է այդ սրունքին՝ ներսի մասին: Որից հետո, ձախ ոտքի վրա դեպի հակառակորդի ձախ ոտքը որքան հնարավոր է ոստնելով (միաժամանակ ոտնաթաթը 900 դեպի ձախ բացելով), աջ կողքով կտրուկ թեքվում է դեպի կողմ՝ ցած, և աջ ոտքով բարձրացնելով հակառակորդին, գցում է գորգի վրա:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը՝ իր աջ կողքի վրա, հակառակորդի աջ կողմում:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է թեքվել առաջ և աջ ոտքը ետ դնել:

Հակահնարը: Կառչում դրսից բռնելով տարանուն թևքից ու մեջքից (ուսից):

Комментарии закрыты