Լոռվա կոխ: Հնարք 9. Խփում ներսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) մարմնի ծանրությունը փոխադրել է առաջ՝ աջ ոտքի վրա.

բ) թեքվելով առաջ՝ մարմնի ծանրությունը փոխադրել է երկու ոտնածայրերի վրա:

Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝

ա) ստիպել հակառակորդին կանգնել աջ ոտքի վրա.

բ) ստիպել հակառակորդին կանգնել երկու ոտնածայրերի վրա:

Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝

ա) ստիպել հակառակորդին կանգնել աջ ոտքի վրա.

բ) ստիպել հակառակորդին կանգնել երկու ոտնածայրերի վրա:

 

Կոխ: Հնար 9. Խփում ներսից

Կոխ: Հնար 9. Խփում ներսից

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը աջ ոտքն առաջ, հակառակորդը՝ ճակատային: Ձախ ձեռքով բռնել աջ թևքը, աջ ձեռքով բռնել չուխայից՝ օձիքի հետ միասին (պարանոցի ետևում):

Կատարումը: Ձախ կողմով ետ դառնալով, հարձակվողը ոստնում է ձախ ոտքի վրա, մոտենում է հակառակորդի տարանուն ոտքին, ու իր ձապ ոտքի թաթը դնում է վարժակցի աջ ոտնաթաթի մոտ այնպես, որ երկու ոտնածայրերն էլ նայեն մի ուղղությամբ: Ոստնելու ժամանակ հարձակվողը իր ծնկում ծալած աջ ոտքը բարձրացնում է առաջ՝ վեր, կտրուկ անց է կացնում հակառակորդի ոտքերի միջից ու ուղղում դեպի ետ՝ վեր, մինչև որ իր աջ ոտքի ազդրի ետևի մասը կհպվի հակառակորդի ձախ ոտքի ազդրի կողքի մասին: Շարունակելով բարձրացնել հակառակորդի ձախ ոտքը, հարձակվողը կտրուկ թեքվում է դեպի ցած՝ ձախ, հակառակորդին ձեռքերով ձգում է դեպի իրեն՝ ձախ, իսկ աջ ձեռքով ետ է տանում նրան դեպի ցած ու ձախ:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի գետնին այնտեղ, որտեղ գտնվում էր հարձակվողի ձախ ոտքի ներբանը, իսկ հարձակվողը՝ նրա վրա:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է թեքվելով առաջ, ետ դնել ձախ ոտքը, իսկ այն դեպքում, երբ հարձակվողն արդեն իր աջ ոտքը կարողացել է անցկացնել պաշտպանվողի ոտքերի միջից, անհրաժեշտ է անմիջապես ձախ ոտքի թաթով կառչել հարձակվողի համանուն սրունքից՝ առջևից:

Հակահնարը: Կառչում թաթով նույնանուն սրունքից (առջևից), բռնելով թևը և օձիքը (ետևից):

Комментарии закрыты