Կոխ

Կոխը ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տարատեսակ է: Այն կազմել է նաև ազգային տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ հավաքույթների անբաժան մասը: Հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի և այլն:

Դեռևս միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել հատուկ տեղեր, որոնք կոչվել են գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ: Մրցումները կազմակերպել և անցկացրել են հատուկ անձինք (մարտադիրներ, գուպարադիրներ, մարտուսույցներ): Ըմբիշներից հայտնի են Սադուն Արծրունին (XIIIդ.), Հակոբ Ջուղայեցին (XVIIդ), Սիմոն Փահլիվունը, Գագիկը և այլն:

Շարունակել կարդալ

Սիրով ձեզ ենք ներկայացնում կոխի մի քանի հնարքներ, որոնք վերցված են Գևորգ Թումանյանի կազմած ուղեցույցից:

ԼՈՌՎԱ ԿՈԽՇԻՐԱԿԻ ԿՈԽՈւսուցում Ախոյաններ

Կոխի սեկցիայի աշխատանքի պլանավորումը և հաշվառումը

Ուսումնամարզական աշխատանքը սկսելիս յուրաքանչյուր մարզիչ պետք է կազմի աշխատանքի ընդհանուր պլան։ Այդ պլանը ընդգրկելու է կոխի սեկցիայի աշխատանքների հետևյալ բաժինները’ ա) ուսումնամարզական աշխատանք, բ) մասնակցություն…

Շարունակել

Կոխի ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումն ու մեթոդիկան

Ֆիզիկական դաստիարակության մեջ ուսուցման կազմակերպման հիմնական ձևը համարվում է դասը (պարապմունքը)։ Պարապմունքները իրենց հերթին, նայած նրանց խնդիրներին և բովանդակությանը, ստորաբաժանվում են՝ ա) ուսումնական պարապմունքներ, բ)…

Շարունակել

Կոխի հնարքի ուսուցման և կատարելագործման մեթոդիկան

Կոխի հնարքների ուսուցման պրոցեսը կարելի է բաժանել չորս փուլի՝ ա) պարապողին հնարքի ուսուցմանը նախապատրաստելը, բ) հնարքի մատուցումը, գ) հնարքի գործնական ուսուցումը, դ) հնարքի ամրապնդումը և…

Շարունակել

Կոխ. ուսուցման և մարզման հիմունքները

Ֆիզիկական դաստիարակության մեջ ուսուցումը և մարզումը միմյանց հետ սերտորեն կապված մի միասնական պրոցես է։ Ուսուցման և մարզման հիմնական խնդիրներն են՝ ա) դաստիարակել առողջ, կենսուրախ, բարոյապես…

Շարունակել

Շիրակի կոխ: Հնարք 20: Հակադարձ գետնում

Ելման դրությունը: Հակառակորդը ցածր պարտերում, իսկ հարձակվողը՝ չոքած վարժակցի աջ կողմում՝ դեմքով դեպի նրա ոտքերը: Կատարումը: Հարձակվողը հակադարձ բռնվածքով երկու ձեռքերը միացնելով իրար՝ բռնում է…

Շարունակել