Լոռվա կոխ: Հնարք 3. Կառչում ներսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություներն են, երբ հակառակորդը կքանստելով կամ առանց կքանստելու ձգում է վարժակցին դեպի իրեն: Այդ դրություններն ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝

ա) քաշել հակառակորդին դեպի իրեն ու աջ. դա կստիպի նրան առաջ դնել աջ ոտքը,

բ) կտրուկ ձգել հակառակորդին դեպի իրեն, որից նա կտրուկ կկքանստի և ետ կթեքվի:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Աջ ձեռքով բռնել հակառակորդի ձախ կողքից՝ գոտուց, ձախ ձեռքով՝ աջ կողքից՝ գոտուց:

Հակառակորդը աջ ձեռքով բռնում է վարժակցի մեջքը (գոտուց), իսկ ձախ ձեռքով՝ նրա նույն կողմի թևքը:

Հնար 3. Կառչում ներսից

Հնար 3. Կառչում ներսից

Կատարումը: Իրանը կտրուկ առաջ թեքելով և ձախ ոտքով կատարելով մեկ քայլ առաջ, հարձակվողը ոտքը դնում է հակառակորդի ոտնաթաթերի միջև, ոտնածայրը ձախ բացելով ու թեթև կքանստելով այդ ոտքի վրա: Միաժամանակ նա հակառակորդին ձգում է դեպի իրեն, գլուխն անցկացնում նրա աջ թևատակը և իր աջ ոտքը կողքով անցկացնելով հակառակորդի ոտքերի միջից՝ սրունքի դեպի իրեն ու վեր կտրուկ հարվածով աջ ծնկատակով կառչում է հակառակորդի ձախ ոտքի ներսից: Իր ոտքով վեր բարձրանալով հակառակորդի այդ ոտքը, կտրուկ ուղղում է իր ձախ ոտքը և հակառակորդին ուժեղ հրելով՝ ետ-ցած, նրան գցում է գորգի վրա:

 

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը նրա մարմնի աջ մասի և գորգի վրա:

Պաշտպանություն: Պաշտպանվելու համար մարմնի ծանրությունը պետք է փոխադրել աջ ոտքի վրա և ձախ ոտքը թափով դեպի վեր բարձրացնել, ազատվել կառչելուց:

 

Հակահնարները: Ետգցում, բռնելով տարանուն թևքից և մեջքից (գոտուց):

Комментарии закрыты