Լոռվա կոխ: Հնարք 4. Կառչում ոտնաթաթով՝ ներսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) ոտքերը ծնկներում ծալելով ձգում է դեպի իրեն,

բ) աջ տեղաշարժվելիս ավարտում է աջ ոտքով կատարած քայլը:

Այդ դրությունները ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝

ա) ձեռքերով կտրուկ ձգում դեպի իրեն ու աջ. դա հակառակորդին կստիպի ծնկներում ծալված երկու ոտքը աջ բերել ու կտրուկ ետ թեքվել,

բ) մոտենալ հակառակորդին ձախ ոտքի առաջաքայլով, որի հետևանքով հակառակորդը կփորձի հարձակվողին վեր բարձրացնել և իր վրայից գցել դեպի ձախ:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը աջով, հակառակորդը՝ ճակատային:

Ձախ ձեռքով բռնել հակառակորդի տարանուն թևքը, աջով՝ օձիքը (առջևից):

 

Հնար 4. Կառչում ոտնաթաթով՝ ներսից

Հնար 4. Կառչում ոտնաթաթով՝ ներսից

Կատարումը: Շրջվելով դեպի ձախ ու աջ, ոտքը անցկացնելով հակառակորդի ոտքերի միջից, հարձակվողը ներսից, ոտնաթաթի երեսով և թաթի ներքին կամարով կառչում է նրա աջ սրունքից՝ (ետևի մասից): Միաժամանակ նա ձախ ոտքի վրա ոստնելով, մոտենում է հակառակորդին ու վեր է բարձրանում ոտնածայրի վրա: Նույն պահին հակառակորդի կառչած ոտքը կտրուկ բարձրացնելով դեպի իրեն ու ձախ, մարմնի ծանրությունը որքան կարելի է դեպի առաջ ու ձախ է փոխադրում, և ետ հրելով հակառակորդին՝ գետնում է նրան:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողի առջև, իսկ վերջինս՝ նրա վրա:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար մարմնի ծանրությունը պետք է փոխադրել առաջ ու ձախ ոտքի վրա և, աջ ոտքը թափով դեպի վեր բարձրացնել, ազատվել ներսի կառչումից:

Հակահնարը: Ետգցում՝ բռնելով տարանուն թևքից և մեջքից (գոտուց):

Комментарии закрыты