Շիրակի կոխ: Հնարք 14: Փոխադրում պարտեր՝ հրելով սրունքը

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) ծալելով ոտքերը, ձգում է վարժակցին դեպի իրեն, բ) ետ է նահանջում: Այդ դրությունները ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝ ա) ձեռքերով հակառակորդին կեղծ ձգելով դեպի իրեն՝ հարկադրել նրան մարմինը ետ գցել և ծալել ոտքերը, բ) կեղծ հարձակում, որը հակառակորդին կհարկադրի նահանջել:

Ելման դրությունը: Կանգնվածք՝ երկուսն էլ աջով: Բռնել աջ ձեռքով պարանոցը, ձախով՝ տարանուն ձեռքը:

Շիրակի կոխ: Հնար 14: Փոխադրում պարտեր՝ հրելով սրունքը

Կատարումը: Կտրուկ ընկնելով ծնկների վրա՝ որքան կարելի է հակառակորդի ոտքերի մոտ, հարձակվողը ձախ ձեռքով դրսից բռնում է նրա աջ սրունքը և աջ ուսով հենվում նրա համանուն ազդրին: Հետո աջ ձեռքով ներսից բռնելով հակառակորդի նույն սրունքը և, բռնած ոտքը ուժեղ կերպով իրեն ձգելով և աջ ուսը ներսից նրա ազդրին սեղմելով, նրան գցում է գորգի վրա և պահում պարտեր վիճակում:

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի կոնքի վրա՝ հարձակվողի առջև, իսկ վերջինս կմնա բարձր պարտեր դրությամբ վարժակցի ոտքերի մոտ:

Պաշտպանությունը՝ ա) ոտքերը ետ գցելով, մարմնի ամբողջ ծանրությամբ ընկնել հակառակորդի մեջքի վրա, բ) ետ դնել աջ ոտքը:

Հակահնարքները՝ ա) ետգցում՝ հակառակորդի իրանը հակադարձ բռնելով, բ) ետգցում՝ հակառակորդի ազդրը հակադարձ բռնելով:

Комментарии закрыты