Շիրակի կոխ: Հնարք 15: Փոխադրում պարտեր՝ ձգելով

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) ձեռքը պարզում է առաջ՝ բռնելու համար, բ) հարձակվելով ցածր կանգնվածքում՝ ձախ ոտքով ավարտում է քայլը: Այս դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) ձախ ձեռքը պարզել դեպի հակառակորդը, նպատակ ունենալով դրդել հակառակորդին բռնել այն, բ) հակառակորդի բռնումներից ազատվելը և նահանջելը, որը նրան կհարկադրի հարձակվել և մոտենալ հարձակվողին:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, ձախով՝ տարանուն ձեռքը:

Շիրակի կոխ: Հնար 15: Փոխադրում պարտեր՝ ձգելով

Կատարումը: Աջ ոտքով կատարելով մի քայլ առաջ, հարձակվողը ոտքը դնում է հակառակորդի ոտքերի միջև և աջ ձեռքով ներսից բռնում հակառակորդի թևը՝ արմունկից բարձր: Հետո բռնած թևը ուժեղ ձգելով դեպի իրեն՝ աջ, ձախ ոտքով անում է մեկ քայլ առաջ՝ ձախ և, այն պահին, երբ հակառակորդը ստիպված կլինի աջ ոտքը առաջ դնել, ձախ ձեռքը տանելով դրսից, բռնում է հակառակորդի աջ ազդրի ներսի մասից (շալվարից), որից հետո իրանով ետ է թեքվում և ընկնելով աջ կողքի վրա, հակառակորդին ցած է գցում և նրան պահում պարտեր դրության մեջ:

Վերջնական դրությունը: հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի հարձակվողի առջև՝ պարտեր դրությամբ, իսկ հարձակվողը կընկնի իր ծնկների և հակառակորդի վրա՝ նրա ոտքերի կողմից:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է առաջ դնել ոտքը, հենվել նրա վրա, թեթև թեքվել ետ և վեր հանելով աջ ձեռքը՝ ազատվել բռնվելուց:

Հակահնարքները՝ ա) ատգցում առջևից՝ բռնելով հակառակորդի ձեռքը, բ) կառչում ներսից՝ բռնելով հակառակորդի ձեռքը, գ) շալակում՝ ձեռքը բռնելով:

Комментарии закрыты