Շիրակի կոխ: Հնարք 16: Շրջում՝ թաթով կառչելով

Ելման դրությունը: Ամբողջ մարմնով ընկնելով հակառակորդի վրա, հարձակվողը դրսից երկու ձեռքի դաստակներով բռնում է նրա համանուն ձեռքերի ենթադաստակը, նրա ձեռքերը պոկում է գորգից, ստիպում նրան պառկել երեսնիվայր, ապա իր ձախ ոտքը մտցնում է հակառակորդի ոտքերի միջև, ոտնաթաթի ներբանով կառչում նրա աջ ազդրից, հետո ձախ ձեռքով բռնում է նրա համանուն ձեռքը բանալիի ձևով և, ընկնելով իր աջ կողքի վրա, հակառակորդի կառչած ոտքը բարձրացնում է վեր, դեպի իրեն, իսկ ձախ ձեռքով նրա մեջքը սեղմում է գորգին:

Շիրակի կոխ: Հնար 16: Շրջում՝ թաթով կառչելով

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կշրջվի մեջքի վրա, ոտքերը վեր բարձրացրած դրությամբ, իսկ հարձակվողը՝ իր աջ կողքի վրա, վարժակցի կողքին:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է՝ ուղղելով ձեռքերն ու ոտքերը, որքան հնարավոր է վեր բարձրացնել կոնքը, իսկ գլուխը և ուսերը իջեցնել ցած:

Հակահնարքը՝ ետգցում՝ հակառակորդի համանուն ձեռքը դրսից բռնելով:

Комментарии закрыты