Շիրակի կոխ: Հնարք 17: Շրջում ետ

Ելման դրությունը: Հակառակորդը բարձր պարտեր դրությամբ, հարձակվողը՝ կիսահեծած նրա վրա:

Կատարումը: Այն պահին, երբ հակառակորդը երեսնիվայր պառկած դրությունից բարձրանում է պարտեր, հարձակվողը բռնում է նրա պարանոցը աջ ուսի տակից, կտրուկ ձգում ձեռքերը դեպի վեր՝ իրեն, ընկնում է ետ՝ իրանը ձախ դարձնելով իր ձախ կողքի վրա և, շարունակելով դառնալ դեպի ձախ, իր աջ ոտքը դնում է վարժակցի կրծքի վրա և ձեռքերի ու աջ ոտքի ուժով նրան սեղմում գորգին:

Շիրակի կոխ: Հնար 17: Շրջում ետ

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, հարձակվողից ետ՝ ձախ, իսկ վերջինս՝ իր ձախ կողքի վրա, վարժակցի աջ կողմը:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է թեքվել առաջ, աջ ձեռքը կտրուկ քաշել իրանի տակ և, իրանը մի փոքր ձախ դարձնելով, աջ ուսով հպվել գորգին:

Հակահնարքը: Ետգցում՝ հակառակորդի տարանուն կրունկը դրսից բռնելով:

Комментарии закрыты