Շիրակի կոխ: Հնարք 18: Շրջում փաթաթումով

Ելման դրությունը: Հակառակորդը ցածր պարտեր դրությունում, հարձակվողը՝ հեծած (նստած) նրա վրա:

Կատարումը: Ամբողջ իրանով ընկնելով հակառակորդի մեջքի վրա, հարձակվողը դրսից, աջ ուսի տակից բռնում է նրա պարանոցը և, իր ձախ ոտքը անցկացնելով հակառակորդի ոտքերի միջև, ներսից փաթաթում է նրա համանուն ոտքին, իսկ աջ ոտքի կրունկով ներսից հենվում է համանուն ոտքի ազդրին: Հետո, ընկնելով իր ձախ կողքի վրա և երկու ձեռքով հակառակորդի պարանոցը դեպի առաջ՝ ձախ սեղմելով, շրջում է նրան ու մեջքը սեղմում գորգին:

Շիրակի կոխ: Հնար 18: Շրջում փաթաթումով

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կշրջվի թիակների վրա, իսկ հարձակվողը՝ իր ձախ կողքի վրա, վարժակցի աջ կողմում:

 

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաեշտ է ուղղել ոտքերը, վեր հանել ոտքը և հենվել ուղղված ձեռքերի վրա, քիչ թեքվել աջ և հարձակվողին արգելել ուժ գործադրել դեպի առաջ՝ ձախ:

Հակահնարքը՝ ազատելով իր աջ ոտքը, պետք է քիչ թեքվել դեպի ձախ, ապա կտրուկ ընկնելով աջ կողքի վրա, հակառակորդին իր մեջքի վրայից վայր գցել և նրա մեջքը սեղմել գորգին:

Комментарии закрыты