Շիրակի կոխ: Հնարք 19: Շրջում առաջ վերկանգով

Ելման դրությունը: Հակառակորդը՝ ցածր պարտերում, հարձակվողը՝ չոքած վարժակցի ձախ կողմում:

Կատարումը: Ձախ ձեռքը դնելով հակառակորդի պարանոցին, իսկ աջ ձեռքով համանուն ազդրը ներսից բռնելով, հարձակվողը նրա ոտքը դեպի վեր՝ առաջ է բարձրացնում, ընկնում է իր ձախ կողքի վրա և, հակառակորդի պարանոցը ցած սեղմելով, նրան շրջում է դեպի առաջ, և մեջքը սեղմում է գորգին:

Շիրակի կոխ: Հնար 19: Շրջում առաջ վերկանգով

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը՝ իր ձախ կողքին, հակառակորդից ձախ:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է աջ ոտքը ծալած քաշել առաջ, նստել աջ նստատեղին և ձախ նախաբազուկով հենվել հակառակորդի համանուն սրունքին:

Հակահնարքը: Կառչում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն կրունկը:

Комментарии закрыты