Շիրակի կոխ: Հնարք 20: Հակադարձ գետնում

Ելման դրությունը: Հակառակորդը ցածր պարտերում, իսկ հարձակվողը՝ չոքած վարժակցի աջ կողմում՝ դեմքով դեպի նրա ոտքերը:

Կատարումը: Հարձակվողը հակադարձ բռնվածքով երկու ձեռքերը միացնելով իրար՝ բռնում է վարժակցի ձախ ազդրը, այնուհետև ձեռքերի և ոտքերի ուժով կանգնելով՝ հակառակորդին կտրում է գետնից, որից հետո մեջքը արտակորելով, ետ ընկնելով (հակառակորդի գլխի ուղղությամբ) և իրանը աջ դարձնելով՝ ընկնում է իր աջ ուսին և, միաժամանակ շարունակելով հակառակորդին բարձրացնել ու դեպի վեր՝ աջ դարձնել, գետնում է նրան:

Շիրակի կոխ: Հնար 20: Հակադարձ գետնում

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողից ետ՝ աջ, իսկ վերջինս՝ իր աջ կողքի վրա, հակառակորդից աջ:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է ձախ ոտքը ծալած քաշել առաջ, նստել ձախ ոտքի վրա և աջ նախաբազուկով հենվել հակառակորդի համանուն սրունքին:

Հակահնարքը: Կառչում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն կրունկը:

Комментарии закрыты