Շիրակի կոխ: Հնարք 21: Խփում դրսից

Ելման դրությունը: Հակառակորդը երեսնիվայր պառկած, իսկ հարձակվողը՝ վարժակցի ձախ կողմում աջ ծնկին չոքած:

Կատարումը: Հարձակվողը ձախ ձեռքով բռնում է վարժակցի համանուն ուսը առջևից, իսկ ձախ ձեռքով՝ տարանուն ազդրը ներսից, ոտքերի և մեջքի կտրուկ ուղղումով կտրում է հակառակորդին գետնից, ապա ձախ ոտքով կատարելով մի քայլ ետ, շրջվում է դեպի ձախ, այնուհետև աջ ոտքը բարձրացնում է դեպի առաջ՝ վեր և կտրուկ տանելով այն դեպի ետ՝ վեր, ազդրի ետևի մասով հարվածում է հակառակորդի աջ ազդրի առջևի մասին: Միաժամանակ ձախ կողքով թեքվելով դեպի ցած, ձեռքերով կտրուկ նրան ձգում է ներքև դեպի իր ձախ ոտքը և նրա հետ միասին ընկնելով, գետնում է նրան:

Շիրակի կոխ: Հնար 21: Խփում դրսից

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա այն տեղի մոտ, որտեղ գտնվում էր հարձակվողի ձախ ոտքը, իսկ վերջինս կընկնի իր ձեռքերի և հակառակորդի վրա, նրա գլխի կողմից:

Պաշտպանությունը՝ ա) պետք է պառկել ձախ կողքի վրա և թույլ չտալ բռնելու ձախ ոտքը, բ) եթե հակառակորդը բռնել է ոտքը, ապա անհրաժեշտ է անհապաղ ոտքն անցկացնել վարժակցի ոտքերի միջև և սրունքով կառչել տարանուն սրունքից:

Հակահնարքը: Կառչում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն կրունկը դրսից:

Комментарии закрыты