Շիրակի կոխ: Հնարք 8: Ոտգցում

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) ետ նահանջելով, ավարտում է ձախ ոտքով սկսած քայլը, բ) տեղաշարժվելով դեպի կողմ՝ խաչաձևում է ոտքերը:

Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) կեղծ շարժումներով ստիպել հակառակորդին նահանջել, բ) ուժեղ ձգել հակառակորդին դեպի իրեն՝ ձախ ու ստիպել նրան խաչաձևել ոտքերը:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով:

Շիրակի կոխ: Հնար 8: Ոտգցում

Կատարումը: Հարձակվողը ձախ ոտքով կատարելով մեկ քայլ առաջ՝ ձախ, թեթև կքանստում է նույն ոտքի վրա, աջ ձեռքով ներսից բռնում է հակառակորդի շալվարից՝ համանուն ազդրի ետևի կողմում, բարձրացնում է նրա ոտքը դեպի իրեն՝ աջ, միաժամանակ ծնկում ծալած իր աջ ոտքը դուրս է բերում դեպի առաջ՝ ձախ և տակից կտրուկ շարժումով դնում հակառակորդի ձախ ոտքի ետևը, որից հետո իրանով թեքվելով առաջ՝ ձեռքերով կտրուկ ձգում է նրան դեպի ցած՝ ձախ, իջնում ձախ ծնկի վրա, և շարունակելով գցումը դեպի ձախ, գետնում է հակառակորդին:

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, հարձակվողի ձախ ծնկի առջևում, իսկ վերջինս՝ նրա կրծքի վրա:

Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար պետք է ձեռքերով հենվել հակառակորդի իրանին, իրանը առաջ թեքել և ետ դնել աջ ոտքը, թույլ չտալով բռնել այն. բ) եթե հակառակորդը բռնել է ոտքը և աշխատում է բարձրացնել այն, անհրաժեշտ է աջ ոտնաթաթի երեսով անհապաղ հենվել նրա համանուն ոտքի սրունքին:

Հակահնարքները՝ ա) ետգցում՝ հակադարձ բռնելով հակառակորդի իրանը, բ) ետգցում՝ արմնկածալով բռնելով հակառակորդի տարանուն թևտ, գ) ետգցում՝ հակառակորդի ազդրը հակադարձ բռնելով:

Комментарии закрыты