Ըմբշամարտը դպրոցում. Ունակությունների և հմտությունների ձեռքբերումը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ֆիզիկական կուլտուրայի դպրոցական ծրագրում 7 — 10-րդ դասարաններում, որպես պարտադիր նյութ, նախատեսված է ըմբշամարտի գործողությունների հմտությունների և կարողությունների ձեռք բերումը։ 7 — 8-րդ դասարաններում ժամաքանակը կազմում է 8-ական, իսկ 9 — 10-րդ դասարաններում 10-ական ժամ։

Բոլոր դասարանների համար նախատեսված է ըմբշամարտի տեխնիկայի հնարքների կատարումը, նրանց պաշտպանությունները և հակահնարքները ինչպես կանգնած, այնպես էլ չորեքթաթ դրություններից:

Նկար 1

Նկար 1

Նախ բացահայտենք մի քանի հասկացություններ

  1. Մրցամարտի տեխնիկան — մրցումների կանոններով նախատեսված հնարքների, հակահնարքների և պաշտպանությունների կատարման ամենաարդյունավետ, ամենառացիոնալ ձևն է։
  2. Հնարքը — նպատակաուղղված գործողություն է, որի շնորհիվ ըմբիշը առավելության է հասնում հակառակորդի հանդեպ։
  3. Հակահնարք — նպատակաուղղված գործողություն է, որը կատարվում է ի պատասխան հակառակորդ ըմբիշի հարձակողական գործողության, որի շնորհիվ կարելի է հասնել առավելության։
  4. Պաշտպանություն — նպատակաուղղված գործողություն է, որը կանխում է հակառակորդի կողմից կիրառված գործողությունը։

Ստորև բերվում է ծրագրով նախատեսված ունակությունների և հմտությունների ձեռք բերումը ըստ դասարանների։

 

Նկար 2

Նկար 2

7-րդ դասարանի ծրագրային նյութը սկսվում է ըմբշամարտում գոյություն ունեցող դրություններով, կամ ըմբշամարտի հիմնական դրություններով։ Ըմբշամարտի գործողությունների կատարումը առաջին հերթին սկսվում է կանգնած դրությունով, երբ պարապողը կարող է կատարել ինչպես տարբեր հարձակողական, պաշտպանողական, այնպես էլ հակահարձակոդական տեխնիկական գործողություններ։ Կանգնվածքները ըմբշամարտում կարող են լինել ա) աջակողմյան բ) ձախակողմյան գ) ֆրոնտալ (ճակատային)

 

Նկար 3

Նկար 3

Նշված կանգնվածքներից յուրաքանչյուրը կարող է լինել բարձր (նկ.1), միջին (նկ,2) և ցածր (նկ.3)։ Ըմբշամարտի դասական ոճում (իսկ դա կազմում է դպրոցական ծրագրային նյութը) հաճախակի կիրառվում են բարձը և միջին կանգնվածքները։ Աջ կանգնվածք ընդունելու համար ըմբիշն աջ ոտքը դնում է առաջ, ձախը՝ ետ, իսկ ձախ կանգնվածքի համար ձախ ոտքն առաջ, աջը՝ ետ։ Ֆրոնտալ կանգնվածքի ժամանակ ըմբիշի ոտքերը գրեթե գտնվում են միևնույն գծի վրա, իսկ բացվածքը մոտավորապես ուսերի լայնությամբ։

Նկար 4

Նկար 4

Նկար 5

Նկար 5

Նկար 6

Նկար 6

Երբ ըմբիշները ընդունում են ցածր կանգնվածք, նրանց ոտքերը պետք է լինեն լայն բացված, ծնկային հոդում ծալված, իրանը առաջ։

Կանգնվածքներում տարբերում են Հետևյալ տարածությունները.

— հեռու, երբ բռնվածք գոյություն չունի (ըմբիշները գտնվում են միմյանցից հեռու (նկ. 4)

— մոտ բռնվածք (նկ. 5)

— միջին բռնվածք (նկ. 6)

Ըմբշամարտում չորեքթաթ դրության դեպքում ըմբիշը գտնվում է ծնկների վրա, ձեռքերը առաջ մեկնած, ամուր հպվում է ըմբշամարտական գորգին։

Չորեքթաթ դրությունն էլ իրեն հերթին կարող է լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր:

Նկար 7

Նկար 7

Նկար 8

Նկար 8

Բարձր չորեքթաթում ըմրիշը ձեռքերը ուղղելով առաջ կողմ ափերով հպվում է գորգին (հեռավորությունը մոտավորապես ծնկներից 20 սմ: Կոնքը պետք է լինի իջեցված թաթերով հպվելով գորգին) (նկ. 7):  Ցածր չորեքթաթ դրությունը պատկերված է նկ. 8:

Комментарии закрыты